Հանդիպումներ և հաշտություններ
Ինչպես hayeli.am-ը գրել էր,<<Ծառուկյան դաշինքում>> ներկայացված կլինի նաև նորացված ՀՀՇ -ն,որի անդամներ են Արարատ Զուրաբյանը,Ալիկ Արզումանյանը և Հովհաննես Իգիթյանը: Մեզ հայտնի է դարձել,որ 2 օր առաջ հանդիպում է կայացել Արարատ Զուրաբյանի և Խաչատուր Սուքիասյանի միջև,նույն օրը հերթական հանդիպում ,զրույց և և քննարկումն է տեղի ունեցել Խաչատուր Սուքիասյանի և Նիկոլ Փաշինյանի միջև: Հիշեցնենք,որ վերջին տարիներին խիստ լարված էին Խաչատուր Սուքիասյանի և Արարատ Զուրաբյանի հարաբերությունները,ինչը հատկապես խորացել էր ԱԺ վերջին ընտրությունների շեմին,երբ Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում առաջադրվել էր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝Սարիբեկ Սուքիասյանը ,իսկ նրա մրցակիցը Գարեգին Նուշիկյանն էր,ում աջակցում էր Արարատ Զուրաբյանը : Մեր տեղեկություններով այս վերջին հանդիպումից հետո Զուրաբյանի ու Սուքիասյանի հարաբերություններում կարծես թե սառույցը հալվել է:
