Մոսկվան փոխում է հայաստանյան գաղութային վարչակազմի պարագլխին. Վարուժան Ավետիսյան

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյանի ՌԴ կատարած պաշտոնական այցի առնչությամբ Մոսկվան մի շարք խորհրդանշական քայլեր կատարեց, որոնք ցույց տվեցին երկու փաստ՝ 1)Հայաստանյան գաղութային վարչակազմի պարագլուխն այլևս Կարեն Կարապետյանն է և 2)այսուհետև պաշտոնապես ամրագրվում է Մոսկվայի և Երևանի միջև առկա գաղութատիրական հարաբերությունների ձևաչափը: Մոսկվայի և նրան ներդաշնակող Կարեն Կարապետյանի քայլերը 1.Վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը պաշտոնական այց չէր կատարել ՌԴ: Վերջին այցն այդ պաշտոնն զբաղեցնելիս կատարել էր Սերժ Սարգսյանը՝ վարչակազմի պարագլխի կարգավիճակում Ռոբերտ Քոչարյանին փոխարինելու «դաբրոն» ստանալու նպատակով: Հայաստանում մեկ մարդու որպես տարածքի պատասխանատու նշանակելու և նրանից պահանջելու Մոսկվայի կառավարման մեթոդն այդպիսին է: Գեներալ-նահանգապետի միջոցով գաղութը կառավարելու հայտնի մեթոդ է, և զարմանալու կարիք չկա, որ մեր պարագայում այդ մեթոդն է կիրառվում: 2.Կարեն Կարապետյանին դիմավորեցին պետության գլխի համար նախատեսված արարողակարգով: 3.Այդուհանդերձ, Կարեն Կարապետյանին պետության գլխի կարգավիճակին համապատասխանող ընդունելություն ցույց չտվեցին: Ռուսաստանի պետության գլուխ Վլադիմիր Պուտինը նրան չընդունեց: Նա հանդիպեց Ռուսաստանի 2-րդ դեմքի՝ Դմիտրի Մեդվեդևի հետ: 4.Կարեն Կարապետյանի այցի ծրագրում ներառված էին տնտեսական բնույթի հարցեր, սակայն դրանք իրականում ֆոն ապահովելու և այցը «հիմնավորելու» համար էին միայն: Որևէ լուրջ պայմանավորվածություն, անգամ՝ պայմանավորվածության հանգելու քայլ չկատարվեց: 5.Այցի պաշտոնական-ցուցադրական մասի մեխը ՌԴ քաղաքացիների՝ ներքին անձնագրերով ՀՀ մուտքն արտոնող պայմանագրի կնքումն էր: Այս պայմանագիրն անհրաժեշտ է միայն Ռուսաստանին: Այն «աբխազացնում» է ՀՀ-ն և նրան դիտում որպես ՌԴ ներքին տարածքի կարգավիճակ ունեցող միավոր: Պայմանագիրը Հայաստանի գաղութացումը խորացնող հերթական փաստաթուղթն է, և Կարեն Կարապետյանն այն պետք է կնքեր Մոսկվայում՝ որպես մեր պետության կարգավիճակի ցածրացումը և նրա գաղութացման շարունակականությունը հավաստող պարտավորագիր, դրանով իսկ հաստատելով իր հավատարմությունը Կրեմլին: Ի դեպ, այս պայմանագիրն անվտանգային, ինչպես նաև ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքներ է ստեղծում ՀՀ-ի համար, ինչը, սակայն առանձին թեմա է: 6.Կարեն Կարապետյանի այցն օգտագործվեց ռուսական գաղութ լինելու «առավելություններն ու օգուտները» քարոզելու համար, ասելով, թե ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո 70%-ով աճել է ՀՀ-ից ՌԴ արտահանումը: Հուսով եմ, տնտեսագետները կանդրադառնան այս «փուչիկին», ուստի բավարարվենք դրա արձանագրմամբ: 7.Ռուսական կողմն անգամ թույլ չտվեց, որ մի քիչ էլ Կարեն Կարապետյանը սուտ խոսի և բարձրացնի դիակի մարմնի ջերմաստիճանի նման ընկնող իր վարկանիշը: Մեդվեդևը նրան ժխտեց, ասելով, որ ՀՀ-ում ներդրումներ կատարելու նպատակով հիմնադրամ ստեղծելու հարցը գաղափարի մակարդակում է դեռ, մինչդեռ Կարապետյանը գոհունակությամբ հայտարարում էր, որ իր բոլոր առաջարկություններն ընդունվել են և մատնացույց էր անում այդ հիմնադրամի ստեղծման առաջարկությունը: Թեպետ հոգնակի էր խոսում, սակայն այդ չընդունված առաջարկությունից բացի, ուրիշ լուրջ առաջարկության մասին կոնկրետ բան չասաց: Չասաց, որովհետև չի եղել: Հոսոս կոմսոմոլի նման մեկ օրինակ մոգոնել էր ընդամենը տպավորություն ստեղծելու համար, այն էլ թույլ չտվեց վերադասը: 8.Ռուսական մամուլը լայնորեն արձագանքեց այցի միակ գործնական բաղադրիչին՝ ՌԴ քաղաքացիների արտոնյալ մուտքը ՀՀ ամրագրող պայմանագրին, որովհետև դա հերթական տարածքի նկատմամբ ռուսական տիրապետությունն ուժեղացնելու կարևոր քայլ էր: Եվս մի փոքր «Крым наш!»: 9.Երախտապարտ Կարեն Կարապետյանի այցի մեդիա պատասխանատուները չեն հավատարմագրել «կեղտոտ» Արևմուտքի «ձայնափող» Ազատություն ռադիոկայանի լրագրողներին՝ այդ քայլով ևս ապացուցելով հավատարմությունը մոսկովյան տիրոջը: 10.Կարեն Կարապետյանը հանդիպեց տեղի հայ եկեղեցու, համայնքի և գործարար շրջանակի ներկայացուցիչների (հարգելի բացառությունները հաշվի առնելով, կարդա՝ գործակալների և խամաճիկների) հետ: Բնականաբար՝ խոսեց ռուսերեն: Նման հանդիպումները կարևոր և անհրաժեշտ են, սակայն Ռուսաստանի պարագան այլ է: Ռուսաստանում դրանք ունեն Կրեմլից իջեցված այն հանձնարարականի ենթատեքստը, որ դուք համայնք եք, ցեղակլանային միություն, մենք ձեզ հետ լրջորեն շփվելու ցանկություն չունենք, բայց թույլ ենք տալիս ձեր ցեղակիցների հետ շփվել, եթե կարողանաք նրանցից ինչ-որ բան պոկել մեր սերժանտների նախնական հրահանգների սահմաններում, և մենք դեմ չենք լինի: Բայց դա պետք է ներկայացվի որպես ռուսական հոգատարության և բարեհաճության դրսևորում: Միևնույն ժամանակ արձանագրվեց, որ հայ-ռուսական հարաբերությունների այս «պատկանելիք» բաղադրիչը հանձնվում է Կարեն Կարապետյանին: Դա նույնպես վարչախմբի պարագլխի հատկանիշ է: Ամփոփելով, կրկին արձանագրենք, որ  1)Մոսկվան արդեն Կարեն Կարապետյանին է տեսնում հայաստանյան գաղութային վարչակազմի պարագլխի դերում, 2)ևս մեկ մակարդակ իջեցվել է ՀՀ-ի կարգավիճակը, և այն արդեն համարվում է վարչատարածքային միավոր, ըստ այդմ՝ ՀՀ-ի ղեկավարը և ՀՀ-ն ՌԴ-ի հետ հարաբերվելու են նրա երկրորդ մակարդակում: Եթե հավասարը հավասարի հետ հանդիպումներ լինեն, ապա դրանք ընդամենը պարտադրված են լինելու ձևական-իրավական արարողակարգային պահանջներով, սակայն էությունը չեն փոխելու: Զուգահեռաբար՝ տեղի է ունենում նաև անձերով պայմանավորված ուշագրավ ձևաչափային փոփոխություն: Եթե Սերժ Սարգսյանը և նրա նախորդները Կենտրոնի առաջ խոնարհվող գավառեցիներ էին, ապա Կարեն Կարապետյանը Կենտրոնից գավառ գործուղված մեկն է, որը, անկախ իր գտնվելու վայրից, մեզ միշտ նայում է Մոսկվայից: Անշուշտ, նրանց պետք չէ համեմատել, քանի որ նույն շղթայի հաջորդական օղակներ են՝ յուրաքանչյուրն իր դերով ու նախանշանակմամբ: Նախատեսվում է, որ Կարեն Կարապետյանի օրոք Հայաստանը գրեթե գործ չի ունենալու անվտանգային-պաշտպանական և արտաքին ռազմավարական հարցերի հետ, և Գազպրոմի դուստր ընկերության պաշտոնյա Կարեն Կարապետյանն իր գազպրոմա-գործակալական թիմով զբաղվելու է միայն տնտեսական հարցերով, իսկ տարածքում կարգ ու կանոնի հաստատումը, որպես «կեղտոտ» գործ, թողնելու է Մոսկվայի ուղիղ հսկողության տակ գտնվող որևէ «միլիցու»: Ռուսական առածն ասում է՝ «երազելը վնաս չէ»: Վարուժան Ավետիսյան «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ 1 փետրվարի  2017թ «Արմավիր» ՔԿՀ  

դիտվել է 87 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am