Մենք ուշադիր կհետևենք ընտրություններին.դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ անդրադառնալով Հայստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին,լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ եթե կառավարությունը դրսևորի քաղաքական կամք՝անցկանցնելու նման ընտրություններ,դրանք ազատ ու արդար կլինեն, ընտրությունները ազատ ու արդար կլինեն :Նաև, երբ ըննդիմությունը և քաղհասարակությունը երաշխավորեն այդ գործընթացը: Դրա բեռը կառավարության և դրա բաղադրիչ կառույցների՝ ԿԸՀ-ի, իրավապահ ու դատական կառույցների ուսերին է: Կառավարությունը պետք է նաև այնպիսի մթնոլորտ ստեղծի, որտեղ լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակությունն ազատ են և առանց սահմանափակումների: «Մենք լսում ենք լրատվամիջոցների և քաղհասարակության վրա ճնշումները մեծացնելու մասին ակնարկներ, որոնք, կարծեք թե, ուղղված են ազատ արտահայտվելու իրավունքի սահամնափակմանը և ընտրություններին ընդառաջ լրատվամիջոցներում քննադատական կարծիքները մեղմելուն: Եթե դա այդպես է, ապա այն շատ մեծ անհանգստության առիթ է տալիս և կարող է խաթարել մամուլի ազատության մասով Հայաստանի ցուցանիշը»,- ասաց նա: ԱՄՆ դեսպանատունն ուշադրությամբ կհետևի առաջիկա ամիսներին՝ հաշվի առնելով այն հանագամանքը, որ կառավարությունը խոստացել է ազատ և արդարացի ընտրություններ անցկացնել, իսկ ըննդիմությունն ու քաղհասարակությունը՝ այդ ամենում կառուցողական դեր ունենալ:
