Մենք երբեք չենք սպասարկել որևէ կոնկրետ անձի շահերը, լինի դա նախկին վարչապետը, ԱԺ նախկին նախագահներից որևէ մեկը. Արմեն Աշոտյան

Այս ջուրը ծեծելու կարիք այս պահին այլևս չկա: «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին՝ վերջինիս ՀՀԿ-ն լքելու հանգամանքի վերաբերյալ: «Ասվեց այն, ինչ ասվեց, արվեց այն, ինչ արվեց: Գնահատականները վերհիշելու կարիք չկա: Անվերջ վերլուծել այն, ինչ տեղի է ունեցել, կարիք չկա: Տեղի ունեցածի բացատրությունը պարզ է, խոսքը ոչ թե Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների մասին է, այլ՝ ՀՀԿ կուսակցության ու այդ կուսակցության նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի քաղաքական հարաբերությունների խզման»,- ասաց Արմեն Աշոտյանը: ՀՀԿ փոխնախագահի խոսքով, եթե Հովիկ Աբրահամյանը որոշեց ընտրություններին մասնակցել այլ քաղաքական ձևաչափով, ապա կշարունակվի քաղաքական բանավեճը քարոզարշավային փուլում՝ համեմված գեղարվեստական էլեմենտներով: Հարցին՝ ինչո՞ւ նախկին վարչապետն ի վերջո լքեց ՀՀԿ-ն, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Պարոն Աբրահամյանն իր համար այլ քաղաքական ճակատագիր է պատերացնում, քան ՀՀԿ-ն: Եվ այստեղ գուցե իր մոտ առաջացել է ցանկություն իր ճակատագիրը կերտել առանց ՀՀԿ-ի: Իսկ ՀՀԿ-ում կա բացառապես թիմային շահերի, մոտեցումների համադրման բանաձև: Մենք երբեք չենք սպասարկել որևէ կոնկրետ անձի շահերը, լինի դա նախկին վարչապետը, ԱԺ նախկին նախագահներից որևէ մեկը: Հետևաբար, ՀՀԿ քաղաքական վեկտորը չի կառուցվում առանձին մարդկանց սեփական անձի ունեցած պատկերացումների հիմքում»: Ճշտող հարցին, թե ՀՀԿ-ից հեռանալու Հովիկ Աբրահամյանի որոշման պատճառը ակնկալվող պաշտոնը չստանա՞լն է, Սերժ Սարգսյանի հայտարարությո՞ւնը, թե՞ խոսակցությունները, որ 2017թ.-ից հետո ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, Արմեն Աշոտյանը պատասխանեց, թե ամբողջ ժամանակահատվածում ակնհայտ էր, թե որն է իրական դրդապատճառը:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am