ԼՂ հակամարտությունը սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին. ԱՄՆ պետքարտուղար
«Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ: Ես կաշխատեմ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ՝ երկարատև, խաղաղ լուծում գտնելու նպատակով, որը կապահովի տարածաշրջանում կայունությունն ու բարեկեցությունը: Վստահության ստեղծումը պետք է այդ գործընթացի առաջին քայլը լինի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝պատասխանելով ամերիկացի սենատոր Էդ Մարքեի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մասին հարցին: Նրա խոսքով՝ ԼՂ «սառեցված» կոնֆլիկտը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, գրում է Asbarez պարբերականը՝ հրապարակելով ExxonMobile նավթային ընկերության նախկին ղեկավարի հայտարարությունը: Նրա թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատվել էր հունվարի 23-ին ԱՄՆ Կոնգրեսի կողմից:
