Փաստաբան է ձերբակալվել՝Էրդողանին վիրավորելու մեղադրանքով
Ըստ Ensonhaber-ի՝ Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կին ներկայացուցիչ, փաստաբան Սերա Քադըգիլը ,հենց դատարանում, ուր գնացել էր` Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին «վիրավորելու» առթիվ հարուցված գործով ցուցմունք տալու ,ձերբակալվել է Twitter-ի իր էջում Էրդողանին վիրավորելու համար:
Փաստաբանի ձերբակալությունը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում: Շատ օգտատերեր նրա ազատ արձակման պահանջով և «Սերա Քադըգիլը միայնակ չէ» հեշթեգով արշավ են սկսել:
