Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները

Հայոց Ազգային Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհուրդը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու Հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Հայրենասիրական միջոցառումն սկսելուց առաջ, Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ, լռության րոպե հայտարարվեց՝ հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյանի. «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հաղթապանծ հրամանատա՛ր, գեներալ–մայոր Կարեն Աբրահամյան, ազգապահ զինվորականնե՛ր, քրիստոսապաշտ հայե՛ր, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Ազգային բանակ, որը կազմավորվեց հայ ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհի մեջ ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում, ազգային բանակ, որի կայացման և հզորացման գործում բացառիկ ներդրում ունեցան և ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները… փա՛ռք ու պատիվ նրանց և Ձեզ՝ հայրենաշունչ զինվորականնե՛ր… «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ՝ հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ: Հայրենապաշտ զինվորականնե՛ր, միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, ի դեմս՝ խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի սուլթանիզմով տառապող ղեկավարների, իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե՛ք, որ հայոց սահմանագծի սուրբ հո՛ղն է մնայուն և հավերժական Հայաստանը: Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում ու ուղեղներում: Աստված պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքներին: Աստված պահպանի Հայաստանին, Արցախին և Սփյուռքին: Կեցցե՛ք դուք, Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը»: Խաչիկ Ասրյանը Կազմակերպության խորհրդանիշ՝ Արծիվ և սուր նվիրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին, ինչպես նաև «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերի սպաների: Խաչիկ Ասրյանը, նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալներին, բոլոր զորամասերի հրամանատարներին և մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագրային զինծառայողների: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերում կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի կողմից կազմակերպված ռազմահայրենասիրական միջոցառմանը աջակցելու համար:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am