Չեմ կարող Մխիթարյանին թողնել պահեստայինների նստարանին.գլխավոր մարզիչ
«Մխիթարյանի դիրքում մենք շատ հնարավորություններ ունենք, սակայն չեմ կարող նրան դուրս թողնել մեկնարկային կազմից, քանի որ նա լավագույնն էր նախորդ խաղում: Ֆուտբոլիստներն իրենք իրենց խաղով պետք է ապացուցեն, թե ով է արժանի լինել մեկնարկային կազմում: «Ուիգան»-ի հետ խաղում ցույց տված խաղից հետո Հենրիխը պետք է լինի մեկնարկային կազմում: Դա պարզից էլ պարզ է»,- Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` նշելով, որ չի կարող հայ ֆուտբոլիստին թողնել պահհեստայինների նստարանին:
