Արդեն ժամանակն է համագործակցել նաեւ ռազմական ոլորտում. իրանագետ
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցին Իրանի Իսլամական Հանրապետություն:«Վերջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով պաշտոնական այց Իրան տեղի էր ունեցել 7 տարի առաջ: Այս 7 տարիների ընթացքում տեղի են ունեցել որոշակի աշխարհաքաղաքական փոփոխություններ, զարգացումներ տարածաշրջանում, և, բնականաբար, այս այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, ենթադրվում է, որ եղել են ավելի առարկայական»,-ասաց նա: Հայաստանի անկախացումից սկսած հայ- իրանական հարաբերությունները դինամիկ են զարգանում, եւ արդեն ժամանակն է համագործակցել նաեւ ռազմական ոլորտում։ Մինչ օրս նման համագործակցություն չի եղել, քանի որ Իրանում բնակվող ադրբեջանցիների մեծ մասը շիայադավան են, եւ հայկական կողմի հետ ռազմական համագործակցությունը կարող էր շահարկման առարկա դառնալ։
