Կարեն Անդրեասյանը չի մասնակցի ընտրություններին, եթե «Համախմբման» դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը քաղաքականությունից հեռանալու նպատակ չունի, իսկ կուսակցությունը լքել-չլքելու վերջնական որոշում դեռ չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Անդրեասյանն ընդգծեց, որ հիմա նայում է, թե ինչ ճանապարհներ կան իր պատկերացրած քաղաքական արժեքներն ու հնարավորությունները Հայաստանում ռեալիզացնելու համար: Հարցին` հնարավոր է լքի «Համախմբում» կուսակցությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս իր դժգոհությունն էր արտահայտել, որ «Համախմբում» կուսակցության ձևավորած դաշինքը պետք է գլխավորի Սեյրան Օհանյանը, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Կուսակցության հետ կապված իմ վերջնական որոշումը կլինի մի քանի օրից, երբ ես կտեսնեմ, թե ինչ վերջնական որոշում է կայացնելու կուսակցությունը և ինչպիսին է լինելու ընդհանուր քաղաքական համայնապատկերը»: Նա հավելեց, որ ինքը նվազագույնը չի մասնակցի առաջիկա ընտրական գործընթացին, եթե «Համախմբում» կուսակցության ձևավորած դաշինքը գլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանն անդրադարձավ նաև շրջանառվող լուրերին, թե պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից և տեղափոխվել Վրաստան: Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում և ինքն արտագաղթելու նպատակ չունի. «Դա բացարձակ սուտ է, ես ընդամենը ստացել եմ առաջարկ լինել  Վրաստանում բացվող խոշոր օտարերկրյա բանկի տնօրենների խորհրդի անդամ, որը ենթադրում է պարբերաբար այցելել Վրաստան: Սակայն դա չի նշանակում, որ ես արտագաղթելու եմ Հայաստանից: Ես արտագաղթի որևէ ծրագիր չունեմ»,- եզրափակ եց նա: «Համախմբում» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցի «Երրորդ Հանրապետություն» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունների հետ դաշինքով: Վերջերս դաշինքին միանալու մասին է հայտարարել նաև ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը:  Մեծ է հավանականությունը, որ այդ դաշինքը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում նշել էր, որ համաձայն չէ որոշմ ան հետ, որ դաշինքը պետք է գլխավորի Սեյրան Օհանյանը: Այդ պահից սկսած` մամուլում լուրեր են շրջանառվում, որ Կարեն Անդրեասյանը պատրաստվում է լքել «Համախմբում» կուսակցությունը:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am