ՊԲ-ն պատասխան չունի՝ ինչու է ապրիլի պատերազմին մասնակցելու մասին նշումը «անվավեր» համարվել

2016 թվականի ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների մի մասը փաստի առաջ է կանգնել: Զինվորական գրքույկի համապատասխան հատվածում, որտեղ, ըստ անհրաժեշտության, պետք է նշվի մարտական գործողությունների մասնակցության մասին գրառումը, որոշ զինծառայողների մոտ բացակայում է, իսկ մի մասում էլ գործողություններին մասնակցելու մասին գրությունը առկա է, սակայն վրան գրված է «անվավեր»: «Ազատություն» ռադիոկայանը տեսանյութ է պատրաստել արդեն զորացրված զինծառայողների մասնակցությամբ, որոնք նախ ցույց են տալիս իրենց զինգրքույկում կատարված ջնջումը, ապա ենթադրում, թե ինչի համար պետք է ջնջված լինի մարտերին մասնակցելու փաստն արձանագրող գրությունը: Զինծառայողների պնդմամբ, ապրիլյան պատերազմի մասնակիցներն իրավունք են ստացել որոշ արտոնություններից օգտվել (օրինակ՝ բուհերում ուսման վարձի զեղչեր եւ այլն), սակայն այս կերպ նրանք զրկվում են այդ արտոնությունից օգտվելու հնարավորությունից: Զորացրված զինծառայողների մեծ մասը ԼՂՀ պաշտպանական բանակում են ծառայություն իրականացրել եւ մասնակցել են ԼՂՀ սահմանի պաշտպանության մարտական գործողություններին: ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Armtimes.com-ի հետ զրույցում նախ ասաց, որ մեկնաբանություն չունի, ապա նշեց. «Զինծառայողներին համապատասխան զինվորական կառույցներում պատասխանում ենք»: Նկատառմանը, որ զորացրված զինծառայողները դիմում են համապատասխան կառույցներին եւ պատասխան չեն ստանում, նա այսպես արձագանքեց. «Ես հարգում եմ, ընդունում եմ եւ գնահատում եմ յուրաքանչյուր զինծառայողի կատարածը ոչ միայն ապրիլյան մարտերի ժամանակ, այլ՝ ընդհանրապես իրենց զինվորական ծառայության ընթացքում, անգամ այսօրվա զինծառայողներին չափից ավելի հարգում եմ եւ յուրաքանչյուրն իր ներդրումն ունի հայրենիքի պաշտպանության գործում, բայց ոչ բոլորն են արժանանում հերոսի կոչման: Մեկը «Մարտական խաչ» է ստանում, մեկը՝ «Ոսկե արծիվ», այսինքն՝ այստեղ գնահատման չափանիշներ կան: Եթե տվյալ զինծառայողի զինգրքույկում գրվում է՝ մասնակցել է մարտական հերթապահության կամ մասնակցել է մարտական գործողությունների, ուրեմն ինչ-որ որոշում կա հրամանատարի կողմից»: Դիտարկմանը, որ զինգրքույկում սեւ գույնի գրիչով գրված է, որ մասնակցել է մարտական գործողությունների, իսկ կարմիրով՝ «անվավեր», ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակն այսպես արձագանքեց. «Քանի որ ես դա չեմ տեսել, ես որեւէ մեկնաբանություն չեմ կարող դրան տալ»: Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ անեն նման խնդրի բախված զինծառայողները, նա ասաց. «Չեմ կարող պատասխանել»: Սենոր Հասրաթյանն առաջարկում է զինծառայողներին դիմել զինկոմիսարիատ, որտեղից զորակոչվել են պարտադիր ժամկետային ծառայության: Պնդմանը, որ զինկոմիսարիատից էլ ասում են դիմեք զորամաս, Հասրաթյանն արձագանքեց. «Ես այսքանը կարող եմ ասել, ավելացնելու բան չունեմ: Ես ամենասկզբում ձեզ ասացի, որ ՀՀ պաշտպանության նախարարը համապատասխան պարզաբանում տվել է, ես դրան ավելացնելու բան չունեմ, այդքանով բավարարվում ենք»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am