Հաիթիի նախագահը լքել է պաշտոնը
РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Ассошиэйтед Пресс-ին հայտնում է,որ Հաիթիի նախագահ Միշել Մարտելին լքել է իր պաշտոնը՝ երկիրը թողնելով առանց փոխարինողի, քանի որ նախագահի ընտրությունները բողոքի ցույցերի պատճառով մի քանի անգամ հետաձգվել են: Շատ եմ ցավում, որ ընտրությունները հետաձգվել են,հայտնել է նա: Շաբաթ օրը Հաիթիի նախագահն ու խորհրդարանը համաձայնության էին եկել ժամանակավոր կառավարություն ձևավորելու շուրջ։ Նախագահական ընտրություններ երկրորդ փուլը պլանավորվում է անցկացնել ապրիլի 24-ին, իսկ նոր նախագահն իր լիազորությունները կստանձնի մայիսի 14-ին։
