Մուտքի արգելքի վերաբերյալ Թրամփի հրամանագիրը հուզել է ամերիկյան հասարակությանը

Ֆարհան Անշուրը Մինեսոտա նահանգի բնակիչ է ծնունդով Սոմալիից: Նրա կինն ու երեխաները վերջապես ազատ են արձակվել օրերս Վաշինգտոնի օդանավակայանում ձերբակալվելուց հետո: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Վերջապես բոլորս միասին ենք: Ոչ ոք չի բացակայում: Իմ ընտանիքս ինձ հետ է, ու ես երջանիկ եմ»,- ասել սոմալացի Անշուրը: 90 օրյա մուտքի արգելափակումը տարածվում է Իրաքի, Սիրիայի, Իրանի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիայի և Եմենի քաղաքացիների վրա: Այս երկրների քաղաքացիներին չեն թույլ տվել նստել ինքնաթիռ ուրբաթ օրվանից ի վեր, երբ ուժի մեջ մտավ հրամանագիրը: Իսկ նրանք, ովքեր ճանապարհին էին արդեն ձերբակալվել են ԱՄՆ ժամանելուց հետո: Սպիտակ Տունը ներողություն է խնդրել ժամանակավոր անհարմարությունների համար: «Ես պետք է մասնակցեի որպես բանախոս Հարվարդի բիզնես դպրոցի և Հարվարդի Քենեդիի անվան դպրոցի կազմակերպած գիտաժողովներին, սակայն այս արգելքի պատճառով չկարողացա ներկա գտնվել»,- ասում է Ֆադումո Դայիբը: Դայիբը Սոմալիի և Ֆինլանդիայի երկքաղաքացի է: Նա ասում է, որ ավելի շատ անհանգստացած է Քենիայում սոմալացի փախստականների ճակատագրով, ովքեր պետք է վերաբնակեցվեին ԱՄՆ-ում: ԱՄՆ-ի մահմեդականների պաշտպանության խումբն ասում է, որ այն կվիճարկի այս հրամանագիրը դատարանում: «Այս դատական հայցը սահմանադրական մարտահրավեր է, և այն ներկայացրել են 20 մահմեդականներ, որոնց թվում են ինչպես ԱՄՆ-ի քաղաքացիներ, այնպես էլ օրինական բնակություն հաստատած օտարերկրացիներ»,- ասում է Լենա Մասրին Իրանա-շվեդական քաղաքացիություն ունեցող դերասանուհի Բահար Փարսը մտահոգված է, քանի որ արգելքը թույլ չի տալիս նրան մասնակցելու այս տարվա Օսկարի արարողությանը: Նա գլխավոր դերակատարներից մեկն է Օսկարի հավակնորդ ֆիլմերից մեկում: Մտահոգված է նաև իրանա-բրիտանական ծագում ունեցող կոմպոզիտոր Սուզան Լոլավարը, ով վստահ չէ, որ կարող կլինի ներկա գտնվել ապրիլին Փիթսբուրգում կայանալիք նրա օպերայի պրեմիերային: «Դա հարցականի տակ է դնում իմ հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, քանի որ չգիտեմ, թե ինչպես վարվել հետագայում»,- ասել է Լոլավարը: Քննադատների կարծիքով այս արգելքի կիրառումը կունենա բացասական հետևանքներ և չի նպաստի ԱՄՆ-ի անվտանգությանը:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am