Թուրքիային լուրջ խոչընդոտ Սիրիայում հակամարտության կարգավորման գործում
The Wall Street Journal-ը` հղում անելով ԱՄՆ-ի կառավարությանը հայտնում է,որ ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև լարվածության բարդացումը իրականացնում է «Իսլամական պետություն» խմբավորումը: Թուրքիան խոչընդոտում է Սիրիայում 5-ամյա հակամարտության կարգավորմանը, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական: Թուրքիայի կառավարությունը իր հերթին հայտնել է, որ հաղորդագրություն է ստացել այն մասին, որ ԱՄՆ-ի դաշնակիցները քրդերին ապահովում են զենք-զինամթերքով: Նրանք նաև հավելել են, որ հարձակում կիրականացնեն, եթե ԱՄՆ-ի դաշնակիցները շարունակեն զենք տրամադրել քրդերին: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև վստահությունը անկում է ապրում` ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին զենքով ապահովելու պատճառով: ԻՊ խմբավորման մուտքը մի շարք երկրներ արգելվել է, այդ թվում նաև Ռուսաստանում:
