Բժիշկ Գևորգյանը հղիին դուրս է հրավիրել վիրահատարանից` գումար չվճարելու պատճառով

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում հունվարի 29-ին նորածնի մահվան փաստի առիթով առայժմ քրեական գործ չի հարուցվել: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանելով մեր հարցմանը, տեղեկացրին, որ երեխայի մահվան դեպքի առթիվ դատախազությունում դիմում չի ստացվել: Հիշեցնենք, որ մահացած երեխան ծնվել էր Արմավիրի բժշկական կենտրոնում, այնուհետեւ ծանր վիճակում տեղափոխվել Երեւան, որտեղ, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել: Երեխայի պապիկը` Ռուստամ Իսայանը, մեր զրույցում համոզմունք էր հայտնել, որ կատարվածը ծնունդն ընդունող բժիշկ Նշան Գեւորգյանի մեղքով է, քանի որ նա միայն վերջին պահին է հայտնել, որ հարսի կոնքերը նեղ են ու ծննդաբերությունը դժվար ընթացք է ստանալու. այդ մասին վաղօրոք չի հայտնել եւ խորհուրդ չի տվել նրան տեղափոխել Երեւան կամ չի իրականացրել կեսարյան հատում, իսկ այնուհետեւ, տեսնելով, որ երեխան չի կարողանում ծնվել, նրան դուրս է քաշել բժշկական աքցանով ու վնասվածք պատճառել: Նորածնի պապիկը նաեւ նշել էր, որ իրավապահներին դիմելու իմաստ չեն տեսնում: Բայց եթե մամուլի հրապարակումների հիման վրա մանկաբարձ-գինեկոլոգ Նշան Գեւորգյանի նկատմամբ հարուցվի քրեական գործ, ապա դա կլինի հերթականը: Արդեն տեղեկացրել ենք, որ նա երկու դատվածություն ունի: Այս ընթացքում բժիշկը շարունակել է աշխատել եւ միայն պաշտոններից է զրկվել: Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված են Նշան Գեւորգյանի դեմ նախկինում հարուցված քրեական գործերի մանրամասները: Ըստ այդմ, ժամանակին Նշան Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Արմավիր բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման իր մասնագիտական պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: 2010 թվականի հուլիսին, իմանալով բուժկենտրոն ընդունված մանկահասակ հիվանդ Հովհաննես Հովհաննիսյանի առողջական վիճակի վատացման մասին, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ եւ ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն նա անթույլատրելի կերպով հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով, որի հետեւանքով երեխան ճանապարհին մահացել է: Դրանից հետո, ինչպես տեղեկանում են նույն աղբյուրից, Նշան Գեւորգյանը, բժշկական կենտրոնի աշխատանքները ճիշտ չկազմակերպելով, ավտոմեքենաներին չի տրամադրել բավարար քանակությամբ վառելիք, ինչի հետեւանքով  2010 թվականի դեկտեմբերին շտապ օգնության ծառայության հերթապահ բրիգադը բենզին չունենալու պատճառաբանությամբ հեռախոսականչով չի այցելել Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանին եւ շտապ բժշկական օգնություն չի ցուցաբերել, ու դրա հետեւանքով հիվանդը մահացել է: Արդեն հետագայում, երբ Նշան Գեւորգյանը բաժանմունքի վարիչ էր, նրան մեղադրել են ծննդկանի հարազատից կաշառք պահանջելու մեջ: Համաձայն մեղադրական եզրակացության, նա հրաժարվել է հղի Ալինա Գ.-ին ծննդալուծել կեսարյան հատումով: Ըստ պաշտոնական տեղեկատվության, 2014 թվականի հունվարին` նշանակված օրը, Ալինա Գեւորգյանը սկեսրոջ եւ ամուսնու հետ բոլոր պարագաներով գնացել է Նշան Գեւորգյանի մոտ ու նրա կարգադրությամբ հղիին տարել են վիրահատական սրահ՝ պատրաստելու վիրահատության: Այդ ընթացքում բժիշկ Նշան Գեւորգյանն իր աշխատասենյակ է հրավիրել Ալինայի սկեսրոջը եւ վիրահատության համար գումար պահանջել: Երբ վերջինս հայտնել է, որ իրենք գումար չունեն, նշված վիրահատությունն անվճար է, բժիշկ Գեւորգյանն ասել է, որ այդ դեպքում ինքն էլ վիրահատական թել եւ կատետր չունի, իսկ ապա անձամբ գնացել է վիրահատական սրահ ու կարգադրել դադարեցնել նախապատրաստական աշխատանքները՝ սրահից դուրս հրավիրելով հղի Ալինա Գ.-ին: Դրանից հետո հղիի հարազատները բողոքել են մարզպետարան եւ վիրահատությունն իրականացրել է մեկ այլ բժիշկ: Այս քրեական գործով դատարանը նրան դատապարտել է ազատազրկման մեկ տարի վեց ամիս ժամկետով, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ բժշկի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան` երկու տարի ժամկետով»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am