«Երբեք չեմ լսել, որ Օհանյանը դատապարտի մարտի 1-ի սպանդը»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» խորհրդատվական ընկերության կարծիքով՝ Հայաստանը 2015 թվականին կիսաավտորիտար էր, իսկ 2016-ին դարձավ ավտորիտար: Չգիտեմ, թե որքանով է այդ ընկերությունը հեղինակավոր եւ ինչ չափանիշներով է այն առաջնորդվում, բայց, իմ կարծիքով, 2015-ը 2016-ից ավտորիտարիզմի առումով առանձնապես չէր տարբերվում: Ավելին, ինձ թվում է` այդ առումով 1991-2017 թվականներից յուրաքանչյուրը մեկը մյուսից չէր տարբերվում: Վարդան Օսկանյանը չի փակել «Ա1+»-ը, գուցե նույնիսկ հոգու խորքում դեմ է եղել դրան՝ դա արել է նրա «շեֆը»՝ Քոչարյանը: Բայց քանի որ հիմա պարոն Օսկանյանը բողոքում է, թե իբր Հայաստանը «պակաս ավտորիտար» երկրից դարձել է «ավելի ավտորիտար», եւ, հետեւաբար, կարեւորում է այդ խնդիրը, նա պետք է հրապարակավ ընդունի, որ «Ա1+»-ը փակելը սխալ որոշում էր՝ դրանով, ի դեպ, կապացուցի, որ այդ «շեֆի» հետ այսօր կապ չունի: Նման հայտարարություն ես նրանից երբեք չեմ լսել: Սեյրան Օհանյանը մարտի 1-ին անզեն մարդկանց սպանելու հրաման չի տվել՝ որքան էլ փորձեն այսօր հակառակն ապացուցել: (Ի դեպ, ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտված բոլոր թերությունները նրա վրա բարդելը նույնպես սխալ է՝ դրանք ամբողջ պետական համակարգի թերություններն էին): Բայց երբեք չեմ լսել, որ Օհանյանը դատապարտի մարտի 1-ի սպանդը: Եթե կարեւորում է խաղաղ հավաքների իրավունքը, ապա պետք է դատապարտի: Եթե Առաջին նախագահի կողմնակիցները կարծում են, որ մեր երկիրը պետք է գնա ժողովրդավարության ճանապարհով, ապա նրանք պետք է ընդունեն, որ կուսակցություն եւ թերթեր փակելը, «երկրապահների» կամայականություններին տուրք տալը սխալ էին: Եթե վաղը Արմեն Աշոտյանը եւ Էդուարդ Շարմազանովը դառնան ընդդիմադիր եւ սկսեն բողոքել ավտորիտարիզմից, ապա նրանք պետք է սկզբում ընդունեն, որ Շանթ Հարությունյանին 6 տարով դատապարտելը սխալ էր: Հակառակ դեպում ես չեմ հավատա նրանց անկեղծությանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am