Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «լենինյան թոշակառու». Հրապարակ

ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնի հարգելի պետ Աշոտ Ահարոնյան, Դուք, հավանաբար, չեք մոռացել որ ստանձնել եք ինձ` լրագրողիս, մեքենա վարելու կանոնները սովորեցնելու խոստումը: Նույնիսկ ճանապարհային երթևեկության կանոնների գիրք եք ուղարկել ինձ: Հիշո՞ւմ եք: Մենք էլ ենք հիշում: Մենք համեստորեն ընդունեցինք այդ նվերը` մտածելով, որ ոստիկանություն է, ինչքան չլինի` մեզնից մի քանի կանոն ավել կիմանա: Ի՞նչ եք կարծում, մեզ և ձեզ` թերթին ու ոստիկանությանը, ի՞նչ մնաց դրանից հետո: Հանկարծ չասեք, որ օրնիբուն դրած ճանապարհային երթևեկության կանոններ ենք կարդում: Չէ, մեզ մնաց շփումը, գեղեցիկ հիշողությունը, հայրենի իրավապահների հետ բոլորովին այլ հարթակում կայացած մարդկային երկխոսությունը: Սակայն, տեսնում եմ, որ դա Ձեզ, հարգելի գործընկեր, ոգևորել է, մղել նոր նվաճումների, սակայն, համազգեստը, որի մեջ եք, նեղություն է տալիս նոր բնագիծը նվաճելու Ձեր մեծ ցանկությանը: Կփորձեմ օգնել, բա ո՞ր օրվա բարեկամներն ենք: Ուրեմն գամ այնտեղից, որ մեր և ձեր կողմից շատ հարգված Ահարոն Ադիբեկյանը երբեք ոստիկանությունում հարցախույզ չի անում ընտրություններից առաջ: Այսինքն` միլպետներին չի հարցնում` ո՞ւմ կտայիք ձեր ձայնը, եթե այս կիրակի լինեին ընտրություններ: Կասե՞ք թե ինչն է պատճառը: Ես գիտեմ պատասխանը, իսկ Դուք դեռ պետք է երկար մտածեք պատասխանելու համար: Ադիբեկյանը չի սիրում անիմաստ հարցումներ անցկացնել, մանավանդ երբ արդյունքը նրան հայտնի է էս գլխից: Ահա ձեր ֆեյսբուքյան էջում, մեր բարեկամությունը խորացնելու բարի նպատակով այսպիսի ոսկեղենիկ տողեր եք գրել. «Լրատվամիջոցներից մեկը, մեղմ ասած, տարօրինակ «ընդհանրացում» է արել, թե «ամենուր աշխատակազմերին ուղղորդում են դեպի ՀՀԿ, անգամ՝ ոստիկանության համակարգում»: Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ այդ «ընդհանրացումը» տարօրինակ է: Արդյոք հայտնի ճշմարտություն չէ՞, որ Հայաստանում անիմաստ է ոստիկանությունում, բանակում, ուժային մյուս կառույցներում անհեթեթ հարցախույզեր անցկացնելը: Սա մի կողմ: Իսկ ինչո՞ւ է Ձեզ թվում, որ մամուլը տոգորվում է ոստիկանության անունը մեկ անգամ ավել հոլովելու ցանկությամբ: Քավ լիցի: Մեր մտքով չէր անցել, որ Հայաստանում կգտնվեն խելագարներ, ովքեր պարապությունից դրդված` ոստիկանությանը կսկսեին բզբզել: Հայտնի խոսք կա` ոստիկանից ու բժշկից հեռու: Այնպես որ ոստիկանության մասին մենք գրում ենք ոչ թե զավեշտալի նպատակով, այլ ծայր անհրաժեշտությունից դրդված: Դուք մեզ կոչ եք անում ոստիկանության մասին գրել այն ու այնպես, ինչպես դա անում է police.am կայքը: Այ այստեղ մտածելու հերթը իմն է: Եղբայր, դուք ոստիկանությո՞ւն եք, թե՞ գիտությունների ակադեմիա, կամ համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «լենինյան թոշակառու»: Մնում է` մի հատ էլ ժուռնալիստիկայի գիրք ուղարկեք մեզ, որ անելիքներս իմանանք: Բայց ասեմ, որ police.am-ը նույնպես լրատվամիջոց է և ազատ լինելու իրավունք ունի: Սակայն, չգիտես ինչու, այդ կայքում մեր ոստիկանությունը ներկայացված է այն փափլիկ արջուկի տեսքով, որին կարելի է գրկել ու չկշտանալ նրան հպվելուց: Նույն լրատվամիջոցը, որը դուք ակնարկում եք, այսինքն` «Հրապարակը» մեկ անգամ չէ, որ անդրադարձել է ոստիկանության աշխատանքին: Եղել են դեպքեր, որ մեր հրապարակումը ոստիկանությանը մղել է համակարգի կտրուկ «վիրահատությունների»: Այդպիսի դեպքեր էլի կլինեն, այսինքն մենք շարունակելու ենք աշխատել: Հարևաններին էլ, ինչպես ասում են` չեն ընտրում: Ուրեմն` ի գործ և ոչ թե` ի Ֆեյսբուք անիմաստ մանկավարժությամբ զբաղվելու: Սա էլ իմացեք` ինչպես Ձեր թանկագին ուշադրությունից չի վրիպում մեր ամեն մի հրապարակում, այնպես էլ մենք ենք ուշադիր մեր մասին եղած կարծիքների հանդեպ: Եվ այս արձագանքն էլ դրա վառ ապացույցն է: Տա աստված, որ մի օր էլ ընտրություններից առաջ հարցախույզ անցկացնեն ՀՀ ուժային կառույցներում, ինչպես դա անում էին ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամանակ: Ի դեպ` պարզվեց, որ շարքայիններն ու կրտսեր սպայական կազմը համակրում է Թրամփին, իսկ գեներալիտետը` իշխանության ներկայացուցչին` Հիլարի Քլինթոնին: Մեծամասնությունը հաղթեց, բացի այդ պարզվեց, որ ԱՄՆ զինուժն ու ոստիկանությունը կողմնորոշված, ուղղորդված չէ: Ցավում եմ, բայց նույնը պնդել հայրենի ուժային կառույցների և մասնավորապես ոստիկանության մասին ուղղակի անհնար է: Մեր դեպքում բնականն այդ կառույցների ուղղորդվածությունն է, անբնականը` այն, ինչ Դուք եք ասում, պարոն Ահարոնյան: Էդիկ Անդրեասյան

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am