Հոգով–սրտով ՀՀԿ–ական Սամվել Դարբինյանի գործերը լավ են. «Փաստ»

Չնայած Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ի ցուցակով չի առաջադրվի, սակայն դա ամենևին էլ չի խանգարում, որ նրա տրամադրությունը շատ բարձր լինի: «Փաստի» հետ զրույցում նա տեղեկացրեց նաև, որ քաղաքապետի պաշտոնը հանձնելուց հետո կրկին վերադարձել է իր հիմնական աշխատանքին: «Ճանապարհաշինությունից եկել էի քաղաքապետ, հիմա նորից վերադարձել եմ իմ հին տեղը և զբաղված եմ նոր ճանապարհի մի մասի կառուցապատմամբ»,– ասաց Ս. Դարբինյանը: Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ–ից դուրս գալու դիմում ներկայացնելու և այդ պատճառով էլ կուսակցությունում ներքին խուճապային տամադրությունների մասին էլ ասաց, որ ինքը հոգով–սրտով ՀՀԿ–ական է, բայց կուսակցության անդամներից որևէ մեկի կողմից կատարած քայլերի մասին կարծիք հայտնել չի կարող: «Յուրաքանչյուրն ինքը պետք է կարողանա իր քայլերի համար պատասխան տալ: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ՀՀԿ–ից դուրս գալու մտադրություն չունեմ, քանի որ Հանրապետականն ինձ համար շատ հոգեհարազատ կուսակցություն է: Ես 1997 թ.–ից մինչ օրս այս կուսակցության անդամ եմ և մինչև վերջ էլ այս կուսակցության անդամն եմ լինելու»,– ասաց Ս. Դարբինյանը: Նա նաև հավելեց, որ ՀՀԿ–ի վարած քաղաքականությունն իր անձնական քաղաքականությունն է, իսկ ՀՀԿ–ում ո՛չ խուճապ կա, ո՛չ էլ կարող է լինել: «Երկրի ամենահզոր կուսակցությունում ո՞նց կարող է խուճապ լինել: Կլինեն մարդիկ, ովքեր դուրս կգան կամ նորից կանդամագրվեն կուսակցությանը, բայց ինչպե՞ս կարող է խուճապ լինել, եթե միայն վերջերս 7000–ից ավելի մարդ է անդամակցել ՀՀԿ–ին»,– ասաց Ս. Դարբինյանը: Նրա կարծիքով՝ բոլոր կուսակցություններում էլ նման գործընթացներ տեղի ունենում են: Եվ եթե ՀՀԿ–ում առաջին անգամ է նման բան տեղի ունենում, ապա մյուս տեղերում դա անընդհատ և շարունակական բնույթ է կրում: Ս. Դարբինյանը հրաժարվեց երկրում ընթացող քաղաքական պրոցեսների մասին տեսակետ հայտնել՝ նշելով, որ ինքն իր կուսակցության հետ է, իսկ մնացածի մասին էլ խոսել չի ուզում: «Ընդհանրապես բոլոր ընտրություններն էլ պայքար են, և մենք որևէ ուժի չենք թերագնահատում: Նորից եմ կրկնում, մենք հանրապետության ամենահզոր ու ամենամեծ կուսակցությունն ենք և հաստատ համոզված եմ, որ ընտրություններում կրկին առաջին տեղում ենք լինելու»,– ասաց Վանաձորի նախկին քաղաքապետը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am