Գիտեմ, թե ում եմ ցանկանում տեսնել իմ թիմում.Մոուրինյու
«Ինձ դուր են գալիս կազմում հանդես եկող ֆուտբոլիստները: Այժմ մենք մտածում ենք միայն ամառային տրանսֆերային պատուհանի մասին: Ես արդեն գիտեմ, թե ում եմ ցանկանում տեսնել իմ թիմում այս ամռանը: Սակայն պետք է իրատես լինել՝ ամեն ինչ չէ, որ մեր ցանկությամբ է լինում»,- Sky Sports-ի փոխանցմամբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ արդեն գիտի իր՝ ամառային տրանսֆերային նպատակների մասին:
