Խաչատուր Սուքիասյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են
Օրերս հանդիպել են ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ կոնցեռնի» հիմնադիր նախագահ Խաչատուր Սուքիասյանն ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական, նախընտրական, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական հարցեր։ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրել է, որ Հայ ազգային կոնգրեսը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի միայնակ, թերեւս ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումները անարդյունավետ եղան։
