Թուրքիայում սպանվել է 60 քուրդ գրոհային
TRT հեռուստաալիքը հյտնում է,որ Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքում հակաահաբեկչական գործողության ժամանակ վերջին մեկ օրում սպանվել են երկրում արգելված PKK-ի 60 անդամներ։ Թուրք ուժայինները ներխուժել են նկուղ, որտեղ եղել են 70 քուրդ գրոհայիններ, նրանցից 60-ը զոհվել են զինված ընդհարման ժամանակ։ Ավելի վաղ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութունը հայտարարել էր, որ Ջիզրեի նկուղներից մեկում արգելափակված են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ վիրավորներ, և պահանջել էր ապահովել նրանց բուժօգնությամբ։
