Ինչու է Ադրբեջանը խոչընդոտում Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգումը

Գերմանացի քաղաքագետ, ռուսական «Վալդայ» ակումբի անդամ Ալեքսանդր Ռարի պնդմամբ՝ կա մեկ այլ պատճառ ևս, որի համար Ադրբեջանը չի ցանկանում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգում։ Ըստ Ռարի, Ադրբեջանը, ինչպես Ղարաբաղյան կոնֆլիկտի շրջանակում, այնպես էլ մի շարք այլ ոլորտներում փորձում է մրցակցել իր հակառակորդ Հայաստանի հետ՝ նրան ստվերում թողնելով ոլորտներում, որոնցում Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում։ «Այսինքն՝ Ադրբեջանը չէր ցանկանա իրերի մի այնպիսի դրություն, երբ Հայաստանն արդյունավետորեն գործակցում է ԵԱՀԿ-ի հետ, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Ադրբեջանը ցանկանում է ՀՀ-ԵԱՀԿ հարաբերությունները հավասարեցնել Ադրբեջան-ԵԱՀԿ հարաբերությունների մակարդակին, քանի որ մտավախություններ ունի, որ այդ հարաբերությունների շնորհիվ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբից արտոնյալ կարգավիճակ է ստանում»,- ասաց Ալեքսանդր Ռարը։ Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը ևս նույն խնդիրը մատնանշեց։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանն այդ գրասենյակի գործունեությունը Երևանում ընկալում է՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առավելություն Հայաստանին։ «Ադրբեջանը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ծառայում է ՀՀ շահերին՝ փորձելով պահպանել ստատուս-քվոն հակամարտության գոտում։ Սակայն ՄԽ-ն խնդիր ունի առաջ մղել բանակցությունները, որոնց ընթացքում պետք է հասունանա կարգավորումը, երբ կողմերը հեռու են կարգավորումից, ՄԽ-ն խնդիր է դնում պահպանել ստատուս-քվոն։ Իրավիճակը բարդ է, յուրաքանչյուր երկրի ընկալումները և եզրակացությունները՝ տարբեր»,- ասաց նա։ Սակայն Հալբախն ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա ևս։ «ՀՀ-ԵԱՀԿ հարաբերությունների կայունության համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն ավելի խորապես վերլուծի իր քայլերը հենց ԵԱՀԿ որոշումների կայացման ընթացքում՝ առիթներ թույլ չտալով դրանց վատթարացման համար։ Հայ-ռուսական հարաբերությունների հետևանքով պատահել են դեպքեր, երբ Հայաստանը վտանգի տակ է դրել իր հեղինակությունը ԵԱՀԿ-ում։ Կարծում եմ՝ սա ևս ուշադրության արժանի հանգամանք է։ Վտանգ կա, որ սա և Ադրբեջանի ջանքերն այս ուղղությամբ գուցեև որոշակի արդյունքներ տան։ Պետք չէ բոլոր սլաքներն ուղղել Ադրբեջանին, իհարկե, այս դեպքում Ադրբեջանն է փորձում խափանել երկարաձգման գործընթացը, բայց կան նաև միտումներ, որոնք Հայաստանին դուրս են դնում այս կառույցի հետ արդյունավետ աշխատանքից։ Խոսքը Հայաստանի մի քանի քվեարկությունների մասին է վերջին տարիների ընթացքում, որոնք անակնկալ են եղել ԵԱՀԿ-ի համար»,- ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Հալբախը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am