Մեր սերիալները նկարվում են հատուկ պատվերով, որ չմասնակցեն որեւէ հարցի լուծմանը. Սամվել Սեւադա

Ներկայացնենք հայկական մի սերիալից վերցրած արտահայտություններ, որոնք հնչում են փեսայի եւ զոքանչի դիալոգի ընթացքում։ «Ա՜խ, էս ի՜նչ դրախտ ա, ա՛յ պռճկված Կլարա, չմեռար, ջակուզիի մեջ էլ մտար, ո՜նց ա սազում ինձ էս վիճակը, որովհետեւ ես «սվետսկի» եմ, ես ստեղծված եմ հարուստ ապրելու համար, ուխա՜ա՜այ, ջուրն ի՜նչ լավ ա զգում իրան, որ ես պառկել եմ իրա մեջ… Փեսա՛ ջան, վախենում ես գայթակղությանը չդիմանա՞ս… Քեզ նման լկտիի հետ ավելի վատ պիտի վարվեն՝ փեսան՝ զոքանչին»։ «Ես չեմ դիտում հայկական սերիալներ, սակայն, ընդհանուր առմամբ, տեղյակ եմ դրանց բովանդակությանը։ Կարծում եմ, որ դա ուղղակի խայտառակություն է։ Կրիմինալ բովանդակությամբ այդ սերիալները փչացնում են մեր երիտասարդությանը, պատանիներին։ Սպանություններ, սուտ, անհանդուրժողականություն եւ զուգահեռ ներկայացվող սեր, որը հեռու է սեր կոչվելուց։ Այդ սերիալները կարող են համարվել անվտանգ այն հեռուստադիտողների համար, որոնց աշխարհընկալումն ավելի լայն է, սակայն դրանք բացասական ազդեցություն են թողնում այն մարդկանց վրա, որոնք այլ հետաքրքրություններ չունեն։ Այսօր ամբողջ աշխարհում է սերիալարտադրությունը տարածված։ Կան հրաշալի սերիալներ, որոնք ես ինքս դիտում եմ. դրանք ունեն գեղագիտական ճաշակ, ուսուցողական են եւ հետաքրքիր։ Մեր հայկական այսօրվա սերիալները նկարահանված են շատ արագ, սափրագլուխների մասնակցությամբ, եւ դիտելիս հաճախ մտածում ես, որ դրանք նկարվում են հատուկ պատվերով, որպեսզի մարդիկ փակվեն իրենց տներում, դիտեն այդ սերիալները եւ չմասնակցեն հասարակական ու քաղաքական նշանակության որեւէ հարցի լուծմանը։ Ցավում եմ, որ այդ սերիալներում աղավաղվում է նաեւ հայերեն խոսքը։ Իմ արվեստանոց հաճախող շատ երեխաներ խոսում են ժարգոնով, տհաճ արտահայտություններով, որոնք նաեւ այդ սերիալների ազդեցությունն են։ Ես հաճախ ուղղում եմ, սակայն որքան կարող ես ուղղել, չէ՞ որ այդ ժարգոնն արդեն մտել է իրենց տուն»,- անհանգստանում է լուսանկարիչ, բանաստեղծ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադան։ Հայերեն խոսքի աղավաղման օրինակներ հայկական մի սերիալից. «Թո՛ղ էդ տունը հորս ու իրա սիրածի լակոտին մնա…ռա՛դ արա դրանց… փչացածից ի՞նչ կա…թե դժվարանում ես, արի՛, հորս փողերն իրար հետ կուլ տանք… մամա, կարող ա՞ հերս էդ Լոլիտային լոջով սիրել ա… հորդ կյանքում Լոլիտաներն անթիվ են եղել… հեսա սենց կտամ, դարպասախառը կմտնես մեջը…»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am