Կարելի է միայն ուրախանալ ՀՀԿ-ի համար. «Հայոց Աշխարհ»

Բոլոր համալրումների հմայքը խամրեց երեկ, երբ Գագիկ Ծառուկյանի դաշինքին միանալու մասին հայտարարեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Սա թերեւս «ամենացնցող» համալրումն էր՝ նկատի ունենալով միացողի անձը ու այն, որ նրա անունը շոշափվել է բազմատեսակ սկանդալային պատմությունների հետ կապված: Վարդան Ղուկասյանի էքսցենտրիկ պահվածքն ու հայտարարությունները, եթե այլ բան չլինի էլ, բավական է, որ մամուլն օրումեջ անդրադառնա Գագիկ Ծառուկյանի դաշինքին: Ասում ենք, չէ՞, «ուրախ ավտոբուս» է: Եվ՝ նմանը նմանին է ձգում: Չնայած Վարդան Ղուկասյանն ինքը հիշողության հետ կապված որոշ խնդիրներ ունի կարծես: Օրինակ, tert.am-ի հետ զրույցում հարցին, թե՝ դո՞ւրս է գալիս ՀՀԿ-ից, պատասխանել է. «ՀՀԿ-ն է ինձանից հեռացել, ես չեմ հեռացել: 5 տարի առաջ, ինչքան ես գիտեմ, դուրս եմ եկել, իսկ եթե դիմումս էդպես չի ներկայացված, ես հիմա նորից կգրեմ դիմում, ի՞նչ խնդիր կա, կարեւորն իմ որոշումն է»: Եվ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մի փոքր թարմացրեց նրա հիշողությունը՝ նշելով, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցից է դուրս եկել, այլ ոչ թե կուսակցությունից: Բայց եթե նա ցանկանում է դուրս գալ ՀՀԿ-ից, ապա պետք է համապատասխան դիմում ներկայացնի: Առհասարակ կարելի է միայն ուրախանալ ՀՀԿ-ի համար՝ տեսնելով, թե ինչ կարգի կերպարներ են վերջին շրջանում դուրս գալիս իշխող կուսակցությունից: Առանց կատակի: Եթե ՀՀԿ-ն կարողանար այս նախընտրական թոհուբոհում ազատվել Վարդան Ղուկասյանի կարգի մի շարք այլ՝ հասարակության մի զգալի մասի համար անընկալելի, կուսակցությունը շարունակ «պատմությունների մեջ գցող» անձանցից, ապա ստուգապես ավելի շահեկան դիրքում կհայտնվեր: Վարդան Ղուկասյանը երեկ նաեւ ասել է. «Ես ավելի հոգեւորին եմ մոտ, քան կուսակցական գաղափարախոսություններին: Եվ հիմա, եթե կուսակցությունն ինձանից հեռացել է, ես էլ ասում եմ՝ մնաք բարով, հաջողություն: 5 տարի է՝ կուսակցության հետ ոչ մի կապ չունեմ»: Դե, չունի կապ, եւ հրաշալի է: Իսկ Գագիկ Ծառուկյանի դաշինքում այսուհետեւ Աստծո անունը տվող ու «հոգեւոր պահն» ապահովող ֆիգուրը կա ու կա: Հետաքրքիր է, եթե Վարդան Ղուկասյանն այդքան հոգեւորին է մոտ, ապա միգուցե մենաստա՞ն գնար կամ հոգեւոր ծառայության անցներ: «Առաջադրվում եմ, որ ինչ որ եղել եմ էն տարիներին, նույնը կրկնեմ: Ես երիտասարդ, շատ գիտակ մարդ եմ, ժողովուրդն ինձ հարգում է, ես կարող եմ շատ բան անել շատ շատերից լավ»,-ասում է Վարդան Ղուկասյանը: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am