Ադրբեջանի նյարդերը տեղի են տալիս. Նալբանդյան
Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Չգիտեմ որ երկիրը պետք է վաստակի Լապշինի գործից, բայց վստահ եմ, այդ երկրին հեղինակություն չի ավելացնի , հակառակը կգցի նրանց հեղինակությունը, ովքեր հետապնդում են մարդկանց, խախտում նրանց հիմնարար իրավունքները` ազատ տեղաշարժն և խոսքի ազատությունը: Դա խայտառակություն է, բայց այդ խայտառակությունը որոշների ինքնության բնորոշիչ մասն է դարձել , չեմ կարծում, թե դա նախադեպ կդառնա: Ղարաբաղ գնացել են, կգնան ու ավելի կգնան»,-ԱԳ նախարարի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ բլոգեր Լապշինի շուրջ ստեղծված իրավիճակին, պատասխանելով հարցին, արդյո՞ք այդ միջդեպը նախադեպային կդառնա Արցախ այցելող օտարերկրացիների համար: Ադրբեջանը կազմել է Արցախ այցելած 500 պետական, քաղաքական, հասարակական գործիչներից, մշակույթի հեղինակավոր ու համաշխարհային համբավ ունեցող դեմքերից կազմված սև ցուցակ: Որքան Ադրբեջանը խոչընդոտում է Արցախ օտարերկրացիների այցելություններին, այնքան ավելի է գովազդում Արցախը, և զբոսաշրջիկները էլ ավելի շատ են ցանկանում գնալ տեսնել Արցախը,ասաց Նալբանդյանը և հավելեց,որ Ադրբեջանի նյարդերը տանուլ են տալիս, և նա այսպիսի իրավիճակներ է հրահրում, բայց դա կվնասի այն երկերներին, ովքեր նման հարցերում կփորձեն համագործակցել Ադրբեջանի հետ:
