Ինչպես են օգտագործում ՀՀ քաղաքական ուժերը Ֆեյսբուքի հնարավորությունները

Ըստ Smartology թվային մարքետինգի ակադեմիայի տնօրեն Արտակ Հարությունյանի՝ ներկայումս ընթանում է, այսպես ասած, «քաշ հավաքելու» և հետախուզական փուլը։ Քաղաքական ուժերը նախ մի կողմից՝ ակտիվացնում են իրենց ֆեյսբուքյան էջերը, հետևողների թիվը, նոր շունչ հաղորդում դրանց, մյուս կողմից՝ շոշափում հասարակության և մրցակիցների տրամադրությունները։ Ամենաթարմ օրինակներից մեկը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջն է։ Աբրահամյանի էջը վաղուց գոյություն ուներ, սակայն 2015 թվականի մայիսի 30-ից հետո այն չէր թարմացվել։ 7-ամսյա ընդմիջումից հետո առաջին գրառումը ցավակցական՝ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ էր։ Այժմ նախկին վարչապետի էջը բավականին ակտիվ է, և հետևողների (լայքերի) թիվը մոտենում է 10 հազարի։ Բավականին ակտիվացել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջը։ Հետևողների թիվն արդեն գերազանցում է 16 հազարը։ Այստեղ հարկ է նշել, որ պարտադիր չէ, որ էջի հետևողը լինի տվյալ անձի կամ ուժի համակիր։ Ի դեպ, փոխվել է նաև Օհանյանի էջի բովանդակային տրամաբանությունը։ Նախկինում այստեղ կարելի էր հանդիպել կիսված նյութեր, որոնք դժվար էր պատկերացնել նախարարի էջում (օրինակ՝ 2015-ի օգոստոսի 30-ին Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր News Style-ի հոդվածով, որտեղ ոճաբան Արմինե Մարտիրոսյանը խորհուրդ էր տալիս՝ ի՞նչ տեսքով գնալ դասի սեպտեմբերի 1-ին)։ Դա այնքան տարօրինակ էր, որ շատերը կարծում էին՝ Սեյրան Օհանյանն այս էջի հետ իրականում կապ չունի։ Սակայն հիմա ակնհայտ է, որ սա հենց նախկին նախարարի էջն է։ Ի դեպ, թյուրիմացություններից խուսափելու համար Ֆեյսբուքում կա, այսպես ասած, վերիֆիկացիայի հնարավորություն։ Դա կապույտ ֆոնով կլոր նշանն է, որը նշանակում է, որ Ֆեյսբուքը հաստատել է՝ էջը պաշտոնապես պատկանում է տվյալ մարդուն։ Հաստատված էջ ունի, օրինակ, «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև՝ «Ելք» դաշինքի նրա գործընկեր Էդմոն Մարուքյանը։ ՀՀԿ-ի ծանր հրետանունը՝ Արմեն Աշոտյանինը, ոչ թե էջ է, այլ անձնական օգտահաշիվ (պրոֆիլ), որն ունի 5000 ընկեր և մոտ 68 հազար բաժանորդ (հետևող)։ Այսինքն, Արմեն Աշոտյանը բավականին վաղուց արդեն լուրջ ֆեյսբուքյան լսարան ունի։ Արտակ Հարությունյանը նշում է, որ «քաշ հավաքելու» պրոցեսի մասն է կազմում նաև կեղծ (ֆեյք) պրոֆիլների ստեղծումը։ Քաղաքական ուժերը կամ գործիչները ձևավորում են ֆեյքերի բանակներ, որոնք հարկ եղած դեպքում կպաշտպանեն կամ կհայհոյեն որևէ մեկին, կազդեն հասարակական կարծիքի ձևավորման վրա։ Վերջին շրջանում օգտատերերն ավելի հաճախ են ստանում ընկերության հայտեր, ասենք, Ջոն Սմիթից, որը 1-2 ամիս անց կարող է անվանափոխվել Պողոս Պողոսյանի և սկսել աշխատել կոնկրետ ինչ-որ մեկի օգտին։ Ֆեյքերն ընտրություններին ընդառաջ՝ գնալով կակտիվանան։ Այնպես որ, պատրաստվեք ֆեյքերի պատերազմների։ Բացի քաշ հավաքելուց՝ քաղաքական ուժերը նաև հետախուզություն են անում վիրտուալ տիրույթում։ Արտակ Հարությունյանի տեղեկություններով՝ վերջին 2-3 շաբաթների ընթացքում Հայաստանից մեծ թվով հարցումներ են ուղղվել Social Bakers հարթակին՝ դրա գործիքներն օգտագործելու նպատակով։ Social Bakers-ը համացանցում և սոցիալական ցանցերում մոնիտորինգի համար նախատեսված լուրջ գործիքներ ունի, որոնք թույլ են տալիս ճշգրիտ պատկերացում կազմել հետաքրքրող լսարանի մասին։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am