Ատոմ Էգոյան. Ընտրության արդյունքը մենք արդեն գիտենք, բայց մենք պետք է մտածենք, թե ընտրությունից հետո ինչ է լինելու

Հունվարի 29-ին Լոս Անջելեսում՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, համաժողով էր կազմակերպվել՝ նվիրված Հայաստանի ժողովրդավարացման խնդիրներին։ Այն կրում էր «Աստեղային դիվանագիտություն։ Վերասահմանելով Հայաստանի նշանակությունը Սփյուռքում» խորագիրը։ Համաժողովին ելույթ ունեցան փորձագիտական մի քանի խմբեր՝ դասախոսներ, ակադեմիկոսներ՝ տարբեր համալսարաններից, ովքեր մեծ փորձ ունեն ժողովրդավարացման ոլորտում։ Քննարկման հաջորդ փուլում արդեն ելույթ ունեցան նշանավոր դեմքեր, որոնց մեջ էին ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, կատակերգու Վահե Բերբերյանը, ովքեր 2016թ. սեպտեմբերի 21-ին Սփյուռքում սկիզբ դրեցին «Արդարադատություն Հայաստանում» քարոզարշավին։ Բանախոսներին ուղղված հիմնական հարցադրումն այն էր, թե ինչպիսին պետք է լինի Սփյուռքի դերը Հայաստանի քաղաքական կյանքում եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Ներգրավվածության տարբեր աստիճաններ կան. վստահ է ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ում կարծիքով՝ իրենց ներգրավվումը չպետք է սահմանափակվի պարզապես այստեղ ներկա լինելով. «Ապշեցուցիչ է, որ դա մինչեւ վերջերս չէինք հասկացել, մենք պարզապես ներկաներ չենք, մենք տեսնում ենք բնակչության զանգվածային արտահոսք եւ հիմա վճռորոշ հանգրվանի ենք հասել, պետք է հասկանանք, որ այսպես այլեւս բավարար չէ մտածել, որ ընտրության արդյունքն է կանխորոշելու մեր մասնակցության աստիճանը, դա կարճատեսություն է, եւ մենք պետք է մեր ակնկալիքները կառավարենք։ Իրական ճգնաժամը հետեւյալն է. մենք գիտենք, թե ընտրության արդյունքում ինչ է լինելու։ Մենք պետք է դժգոհ լինենք, քաղաքական կարծիք հայտնող մարդիկ բանտարկվում են, մենք չպետք է դա ընդունենք, չկա իրավաչափ այլընտրանք, դա էլ է ճնշման ձեւ։ Ընտրության արդյունքը մենք արդեն գիտենք, բայց մենք պետք է մտածենք, թե ընտրությունից հետո ինչ է լինելու, մենք, որպես սփյուռքահայեր, այս երկրի գործերին մասնակից ենք լինելու, բայց ոչ միայն երկիրը սիրելով, մեզ հայտնի անձանց ներգրավման միջոցով պետք է մի խնդրի հարմարվենք։ Իսկ խնդիրն այլեւս ցեղասպանության խնդիրը չէ, դա այլ տեսակի վերապրողի մարտահրավերի խնդիր է։ Ես շատ հպարտ եմ, որ Հայաստանի հետ այսպիսի կապ եմ ձեռք բերում, մենք, որպես արվեստագետներ, կարոտաբաղձության, հայրենասիրության, ինքնության հարցեր ենք առաջ քաշում, բայց հիմա ասում ենք՝ հաջորդ քայլն Արսինեի ասածն անելն է, Արսինեն այդ օրը որ ձերբակալվեց, դրա խորհրդանիշն էր։ Եկեք իրական հարց դարձնենք մեր առօրյա գոյության հարցը եւ երկրի գործերին մասնակից լինենք, լսենք այն կոչը, որն ուղղված է մեզ, իսկ մեզ կոչ են անում, որպեսզի մասնակից լինենք՝ գնանք-նստենք փողոցներում, եթե ստիպված ենք փողոցում նստացույց անել, գնանք ասենք, որ մենք մասնակից ենք, եւ խորը մակարդակով հիմա պետք է ներգրավվենք, որը լուրջ քայլ է դեպի առաջ»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am