Human Rights Watch-ի կոչը՝ ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանի կալանքի երկարաձգման որոշումը ՝ 2 ամսով և կոչ է արել ազատ արձակել նրան: Անդրեաս Ղուկասյանը ձերբակալվել է 2016թ. հուլիսի 29-ին՝ Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ցույցերի ժամանակ: Նա մեղադրվում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ: Անցյալ շաբաթ դատարանը նրա կալանքի ժամկետը երկարաձգեց ևս երկու ամսով: Իրավապաշտպանները նշում են, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած լսումներում դատախազը պահանջեց երկարացնել կալանքի ժամկետը՝ հաշվի առնելով մեղադրանքների ծանրությունը: Այնուամենայնիվ, իրավապաշտպանները վկայակոչում են հուլիսի 29-ի դեպքերն արտացոլող տեսանյութը, որում Ղուկասյանը ցուցարարներին կոչ է անում հանգստություն պահպանել և ոստիկանության հետ բախման չգնալ: Դատարանն ուսումնասիրել է տեսանյութը, բայց մերժել է Ղուկասյանի փաստաբանի միջնորդությունը՝ թույլատրել դեպքերին ականատես լրագրողներին կամ ցույցի մասնակիցներին վկայություն տալ հօգուտ Ղուկասյանի: Human Rights Watch կազմակերպության Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան հիշեցնում է՝ իրավապաշտպանները վկայակոչում են հուլիսի 29-ի դեպքերն արտացոլող տեսանյութը, որում Ղուկասյանը ցուցարարներին կոչ է անում հանգստություն պահպանել և ոստիկանության հետ բախման չգնալ: Դատարանն ուսումնասիրել է տեսանյութը, բայց մերժել է Ղուկասյանի փաստաբանի միջնորդությունը՝ թույլատրել դեպքերին ականատես լրագրողներին կամ ցույցի մասնակիցներին վկայություն տալ հօգուտ Անդրիաս Ղուկասյանի. «Դատավորը մեջբերել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի քանի գործեր՝ ասելով, որ դատարաններն իրավունք ունեն լսումների այս փուլում չլսելու պաշտպանող կողմի վկաներին։  Խրախուսելի է, որ դատավորը մեջբերում է Եվրոպական դատարանի կանոնադրությունը: Բայց եվրոպական դատարանի մյուս եզրակացությունները հավասարապես կարևոր են այս գործում»: «Քննիչները պնդում են, որ Ղուկասյանը կարող է փախուստի դիմել կամ միջամտել քննությանը, բայց իրենց պնդումն ապացուցող ոչ մի փաստ չեն ներկայացնում: Դատախազն էլ պարզապես թվարկում է Հայաստանում օրենքով ընդունված այն պատճառները, որոնք արգելում են գրավով ազատ արձակումը»,- գրում է Գոգիան:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am