Որքանո՞վ են նրանք ընդդիմադիր՝ ինչի՞ն, ինչո՞ւ, ինչպե՞ս

Կոնյունկտուրային շահը նաև միավորում է Գագիկ Ծառուկյան դաշինքի ձևավորման պարագայում հաստատ։ Ցաքուցրիվ, վաղուց դեմք ու ասելիք կորցրած կամ դեռ չգտած ուժերն ու գործիչները ԲՀԿ-ի հովանու տակ որոնում են փող ու մանդատ, նրանց չի հուզում, թե ինչ տեսակետ է դաշինքն ունենալու արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ։ Ծառուկյանը կասի, իրենք կիմանան։ Ու ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի միջև։ Որ ՀՀԿ նախագահը դաշինքների կազմավորման գործընթացը համարում է «առողջ և ողջունելի՞», «քաղաքական հաստատությունների, քաղաքական ինստիտուտների խոշորացո՞ւմ», կարծում է, որ «ավելի կայուն և արդյունավետ քաղաքական դա՞շտ» է ստեղծվում։ Բնավ։ Սոսկ ընտրություններից առաջ քաղաքական արևի տակ տեղ են փնտրում։ Զարմանալի չէ՞, որ «դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին» դրական վերաբերմունքով նա չի ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը։ Ինչո՞ւ, եթե Գագիկ Ծառուկյանը կոնսոլիդացիոն նպատակ ունի։ Որովհետև չէ՞ր կարող ասել՝ ողջունո՞ւմ եմ՝ անմիջապես Գագիկ Ծառուկյանին կհամարեին քաղաքական դաշտ նախագահականից գործուղվա՞ծ։ Փաստորեն՝ խո՞սքը, ոչ թե գո՞րծն է որոշիչը։ Եթե խոսքը լսենք, շիլաշփոթը լիակատար է՝ Ծառուկյանը լուռ է, Օսկանյանը շատախոսում է, Սեյրան Օհանյանը չի բացառում Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքը, ԼՂՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը Սեյրան Օհանյանի գործողությունները համարում է վտանգավոր. «Ցանկացած մարդ, մանավանդ, ուժային կառույցի ղեկավարը, իրավունք չունի նմանատիպ վերաբերմունք ցուցաբերելու, որ հետո ասի՝ ես ընդդիմություն եմ։ Դա շատ ամոթ է, ծիծաղելի է։ Ես գտնում եմ, որ մեր հասարակությունը գլուխ չի դնի»։ «Թող հետադարձ հայացք ձգեն, տեսնեն՝ երբ պաշտոն են զբաղեցրել, ինչով են զբաղվել, իրենց կերակրատաշտը որն է եղել, թող րոպե առաջ ժողովրդից ներողություն խնդրեն»։ Իսկ Սեյրան Օհանյանը օրը մի հռետորական հայտարարություն է անում։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում. «Մենք գնում ենք «հանուն»-ի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր երկրի զարգացման, այդ զարգացման հիմքում պետք է լինի բոլոր հնարավորությունների ստեղծումը, որպեսզի անվտանգության հարցերը բարձր հիմքերի վրա դրված լինեն»։ Նույնիսկ իբրև բառակույտ տրամաբանություն չկա՝ երկրի զարգացման հիմքում բոլոր հնարավորությունները որո՞նք են, ի՞նչ կապ ունեն անվտանգության հարցերը բարձր հիմքերի հետ։ «Բարձր հիմքը» ի՞նչ է նշանակում։ Ինչո՞ւ «բարձր հիմքերը» չեն ստեղծվել իր պաշտոնավարման տարիներին, ինչպե՞ս է, որ ոչնչի հետ կապ չի ունեցել, բայց պաշտպանության նախարար է եղել։ Կերակրատաշտից կտրվելով ընդդիմադիր է դարձել։ Ընտրություններից հետո պաշտոնազրկվածների ու մերժվածների հերթական խմբաքանակը կստանա ընդդիմադիր դաշտը։ Որքանո՞վ են նրանք ընդդիմադիր՝ ինչի՞ն, ինչո՞ւ, ինչպե՞ս։ Ե՞րբ ենք տարբերակելու իրավիճակային ընդդիմությունը իրականից։ Փաստացի պաշտոն կորցնելը դարձել է քաղաքական կողմնորոշման հիմք ու ստեղծում է պատեհապաշտական քաղաքականություն, որի միակ նպատակը իշխանական լծակները վերադարձնելն է՝ միջոց դարձնելով ընտրությունները։ Կստացվի՝ կստացվի, չի՞ ստացվի՝ ընդդիմադիր են ու ասպարեզը կլցնեն «ընդդիմադիր» նվնվոցով, որի հիմքում չկան ծրագիր ու գաղափար։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am