Վիտալի Բալասանյանը ճիշտ կաներ, եթե նախեւառաջ անդրադառնար այս հայտարարություններին

ԼՂՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայկական բանակի կազմավորման 25- ամյակի օրը խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին, մասնավորապես, անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ համագումարի հայտնի ելույթին, որտեղ ՀԱԿ առաջնորդը խոսել էր ԼՂ խնդրի կարգավորման անհրաժեշտության մասին։ «Ես ուզում եմ հեքիաթներին ընդհանրապես չհավատալ։ Առհասարակ չեմ ցանկանում լսել այն մարդկանց, ովքեր քաղաքական դիվիդենտներ են հավաքում, մանավանդ Ղարաբաղի հարցում։ Ինձ համար շատ սարսափելի է եւ վտանգավոր։ Խորհուրդ կտայի չլսել, չկարդալ նմանատիպ մարդկանց կամ քաղաքական գործիչների հայտարարությունները»,- ասել է նա։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին ծանոթանալուց հետո խոսել քաղաքական դիվիդենտներ շահելու մասին, մեղմ ասած՝անազնիվ է։ Տեր-Պետրոսյանն իր ելույթում ընդամենը խոսել էր ԼՂ խնդրի լուծման անհրաժեշտության մասին՝ ասելով, որ այլ տարբերակ, քան փոխզիջումների գնալն է, չկա։ Եվ նրա ելույթը Հայաստանում քննադատության արժանացավ (հաճախ ընդդիմախոսների կողմից խեղաթյուրվելով նրա հայտարարությունները)։ Բացի այդ, Տեր-Պետրոսյանը միակ գործիչն է, որն այս ողջ ընթացքում բաց ու անկեղծ խոսել է ԼՂ խնդրի լուծման գնալու անհրաժեշտության մասին՝ անկախ նրանից, թե դա ինչպես կընդունվի հասարակական ընկալումներում։ Իսկ Տեր-Պետրոսյանը դիվիդենտներ կշահեր, եթե փորձեր ներկայանալ «ոչ մի թիզ հող» կարգախոսով, մոլորեցնելով հասարակությանը, թե կա ԼՂ խնդրի լուծման այլ տարբերակ։ Ի վերջո, նման երկրներում ազգայնական գաղափարախոսությունը շատ հաճախ ավելի է ընկալվում։ Եվս մեկ փաստ, փոխզիջումների մասին խոսել է նաեւ Սերժ Սարգսյանը, որը ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում խոսել էր անգամ 7 շրջանները վերադարձնելու մասին՝ ասելով. «մենք մի քանի անգամ մոտ էինք փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ այդ երեք սկզբունքները հստակ արտացոլված էին։ Այսինքն՝ հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են՝ որպես անվտանգության գոտի։ Այսինքն՝ այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ..»։ Ու հիմա Վ.Բալասանյանը ճիշտ կաներ, եթե նախեւառաջ անդրադառնար Սերժ Սարգսյանի այս հայտարարություններին, առավել եւս, որ եթե Տեր- Պետրոսյանն ընդամենը կարծիք է հայտնում, ապա Սերժ Սարգսյանն ի պաշտոնե նաեւ որոշումներ կայացնելու իրավասություն ունի։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am