Դոնբասում իրադրությունը լարված է.կան զոհեր ու վիրավորներ/տեսանյութ/
Դոնբասում ուկրաինական զորքերի գործողության շտաբի մամուլի ծառայությունը հայտնել է,որ Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների գոտում անցած օրվա ընթացքում զոհվել է ևս երեք զինվորական ,ևս քսան մարդ վերքեր են ստացել, իսկ չորս հոգի՝ վնասվածքներ: Ավդեևկայի՝ Դոնեցկի արվարձանի արդյունաբերական գոտում մարտական գործողությունները շարունակվում են հունվարի 29-ից:
Հունվարի 30-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր հինգ զինծառայողների զոհվելու, ինչպես նաև 13 վիրավորների մասին:
Մինչդեռ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում հայտարարել են, որ հունվարի 29-ին եւ 30-ին սպանվել են ուկրաինացի 78 զինվորականներ, ևս 76-ը՝ վերքեր են ստացել։
Վերջին մի քանի օրերին թե՛ Կիևը, թե՛ ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի կողմնակիցները հաղորդում են Դոնբասում իրադրության սրվելու մասին:
Ուկրաինացի զինվորականների տեղեկատվության համաձայն՝ վերջին մեկ օրում կողմերի սահմանազատման գծին իրենց դիրքերը գնդակոծվել են 71 անգամ: Հատկապես ծանր դրություն Է ստեղծվել Ավդեևկայի շրջանում, որտեղ ուկրաինական բանակի դիրքերը գնդակոծվել են ականանետներից, նռնականետներից եւ հրետանուց:
