ԱԺ պատգամավորի որդին ու քրեական հեղինակության սպանությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2015 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 հասցեում սպանվել էր քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանը՝ Չուգունը։ Աղմկահարույց այս սպանությունը այդպես էլ մնաց չբացահայտված, սակայն քրեական հեղինակության հարազատները չեն պատրաստվում լռել։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սպանված Արթուր Հովհաննիսյանի հայրը՝ Գեւորգ Հովհաննիսյանն ասաց, որ իրավապահներին հայտնել է, թե ում է կասկածում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացված տեղեկության՝ 2015 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, Տիգրանյան 5 հասցեում հնչել էին կրակոցներ նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի ուղղությամբ, երբ նա դուրս գալով շենքի մուտքից՝ գնացել էր դեպի հարեւանությամբ կայանված իր ավտոմեքենան։ Ի դեպ, Հովհաննիսյանը մենակ չէր եղել, նրա հետ էր եղել իր կնոջ եղբայրը, որն էլ, ըստ էության, տեսել էր, թե ով է կրակողը։ Ինչեւէ։ Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1 -ին մասի (դիտավորյալ սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելը, կրելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով։ Ու մինչ իրավապահները քննում էին գործը, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ սպանությունից մի քանի օր անց Արթուր Հովհաննիսյանը բախում է ունեցել ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ, ինչն էլ կարող էր պատճառ դառնալ, որ Արթուրին կրակեին։ Ի դեպ, ԱԺ պատգամավորի որդին Արթուր Հովհաննիսյանի քավորն է։ Արթուր Հովհաննիսյանի սպանությունը կապեցին նաեւ 2015 թվականի մարտի 4– ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում սպանված քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի գործի հետ։ Բանն այն է, որ երբ սպանվեց Երրորդմասցի Լյովիկը, լուրեր տարածվեցին, թե նա «Նուբարաշեն» ՔԿՀ էր գնացել՝ այնտեղ պահվող իր մտերիմներից ոմն Դավիթ Իսպիրյանին այցելության, եւ հենց այդ հանդիպումից հետո էլ Լյովիկը սպանվեց։ Պարզվում է՝ Արթուր Հովհաննսիյանը եւս մտերիմ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Դավիթ Իսպիրյանի հետ»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am