«Գազպրոմի» հետ մեր բանակցություններում քաղաքական ենթատեքստ չկա. Կալաձե
Trend-ը հայտնում է,որ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Գազպրոմի» հետ բանակցությունների առնչությամբ բարձրացված աղմուկը համարել է շինծու՝ «Այն ծավալներում, որոնց մասին մենք բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ, քաղաքական ենթատեքստ չկա: Մենք ամեն տարի որոշակի հարաբերություններ ունենք ինչպես «Գազպրոմի», այնպես էլ էլեկտրաէներգիա գնելու առումով: Մենք բավականին լավ, բարեկամական հարաբերություններ ունենք այդ ուղղությամբ: Դրանք այն հարաբերություններն են, որոնք կառուցել են ինձ նախորդող նախարարները՝ չնայած որոշակի դժվարություններին»: Նախարարը բոլորի պարտքն է համարում ապահովել էլեկտրաէներգիայի և բնական գազի հասարակութան պահանջարկը:
