Գրիգոր Գրիգորյանն ու Ռուբեն Գևորգյանը լքեցին ԲՀԿ-ն, հերթը՝ Նաիրա Զոհրաբյանի՞նն է
ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) և նույն խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ) լքել են ԲՀԿ-ն։ Որոշ տեղեկություններով՝ Շերիֆը, որը նաև Վեդիի ԲՀԿ կառույցի ղեկավարն էր, գտել է իր գլխի ճարը և հանգրվանելու է ՀՀԿ-ամերձ շրջանակներում։ Շերիֆը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի յուրայիններից էր, նրան էր հանձնարարված ԲՀԿ տարածքային կազմակերպությունների աշխատանքները համակարգելու գործառույթը, ու թերևս Գրիգոր Գրիգորյանը հերթական անգամ վատ է կատարել իր աշխատանքը, որի արդյունքում էլ mitk.am-ը բազմաթիվ դժգոհություններ էր ստանում ԲՀԿ տարածքայիններից: Ոչ վաղ անցյալում mitk.am-ը բազմիցս անդրադարձել է Գրիգոր Գրիգորյանի աշխատելաոճին, սակայն Նաիրա Զոհրաբյանը որևէ հետևություն չարեց դրանից, մինչդեռ՝ Գագիկ Ծառուկյանը վերադառնալով քաղաքականություն, ԲՀԿ-ից հեռացրեց նրան, իսկ ե՞րբ կհեռացնի Նաիրա Զոհրաբյանին … mitk.am-ի տեսեկություններով՝ վերջինս խիստ փակ, բայց մտերիմ հարաբերությունների մեջ է Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանի հետ, որն էլ պատճառ է դարձել այսպիսի զարգացումների համար։ Ինչ վերաբերում է Ծաղիկ Ռուբոյին, ապա նա, ըստ տեղեկությունների, ամենաքիչն է ուրախացել Ծառուկյանի վերադարձից։ Ասում են՝ նախկինում նա հսկայական գումարներ է վերցրել Ծառուկյանից ու հիմա դրանք վերադարձնելու հարցեր են քննարկվել։ Գևորգյանը նախընտրել է սուսուփուս հեռանալ ասպարեզից։ mitk.am
