Մհեր Սեդրակյանը խառնել է բոլորի պլանները. «Վստրեչի Ապերը» երկու քարի արանքում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրություններում ներգրավված են լինելու ոչ միայն կուսակցությունները, քաղաքական ու հասարակական գործիչները, այլև տարբեր հասարակական շերտեր։ Այս առումով ուշագրավ է հատկապես Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող տարածքը, որտեղ բազում հայտնի անձինք են առաջադրվելու։ Այս ընտրատարածքի Էրեբունու հատվածը մշտապես բախումների, բուռն գործընթացների թատերաբեմ է եղել։ Այստեղ սովորաբար առաջադրվել է ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը կամ առաջադրել է իր մարդուն։ Նրան ավանդաբար գործուն աջակցություն է ցուցաբերել հայտնի հեղինակություն Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը: Բայց եթե անցյալում նա ընտրություններում աջակցել է Հանրապետական կուսակցությանը, ապա այս անգամ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, քանի որ Մհեր Սեդրակյանը հակասություններ ունի ՀՀԿ-ի հետ։ Օրերս նրա քրոջ փեսային՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին, հեռացրին աշխատանքից՝ նշանակելով Ապերի մտերիմներից մեկին։ Բացի այդ՝ խոսում են, որ Մհեր Սեդրակյանի որդին` Դավիթ Սեդրակյանը, մտադիր է «Ծառուկյանի դաշինքով» առաջադրվել ԱԺ պատգամավոր, ինքը՝ Թոխմախի Մհերը, հավանաբար, չի առաջադրվի։ Այս պարագայում Արամ Վարդանյանը երկու քարի արանքում է հայտնվել: Հետաքրքիր է, թե ինչ է անելու նա առաջիկա ընտրություններում։ Մի կողմից՝ թաղապետ ընկերը, մյուս կողմից՝ Մհեր Սեդրակյանի հետ վաղեմի բարեկամությունը: Նա 2015 թ․ մարտին կայքերից մեկին տված հարցազրույցում ասել էր․ «Մհեր Սեդրակյանն իմ ավագ ընկերն է ու լավ բարեկամը, այնպես որ, ոչ ոք և ոչ մի բան չի կարող ստվեր գցել մեր ընկերական ու բարեկամական հարաբերությունների վրա: Ինչ-որ բան գրելուց ու խոսելուց առաջ մի քիչ մտածել է պետք»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am