Սերժ Սարգսյանի դուրս գալը, օրինակ, չի բերի ՀՀԿ-ի լուծարմանը.սոցիոլոգ

«10 քաղաքական ուժեր կարող են հավակնել Ազգային ժողով մտնելուն, որոնցից 5-ն անպայման կլինեն ԱԺ-ում, որովհետև ունեն սոցիալական հենք, կազմակերպչական կառույցներ, խարիզմատիկ դեմքեր ու  ֆինանսներ»,- այսօր Հայելի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Դա ՀՀԿ-ն է, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և Հայկական վերածնունդը. համոզված պնդում է սոցիոլոգը. « Ապագա խորհրդարանում կլինի ընդհանուր առմամբ 6-7 կուսակցություն: ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ կլինի ևս մեկ- երկու կուսակցություն կոալիցիա կկազմեն»,- ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Քանի որ «Օրինաց Երկիրը» (ՕԵԿ) կորցրել է իշխանական էլեկտորատը, ՀՅԴ-ն՝ ընդդիմադիր էլեկտորատը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» քայքայման վիճակում են, պարզ է, որ ձայների վերաբաշխում կգնա։ Այդ առումով կարող է խորհրդարանում ևս 1-2 կուսակցություններ հանդես գան, այն էլ՝ էլի կախված է նրանից, որ լինի խարիզմատիկ դեմք, թիմ, կազմակերպչական և ֆինանսական ռեսուրներ, որ կարողանան այդ գործընթացն առաջ տանել։ Մենք պետք է կանխատեսենք, որ ապագա խորհրդարանում կլինեն 6-7 կուսակցություններ, կոալիցիան կպահպանի իր դիրքերը, ու քանի որ նոր օրենքով կոալիցիոն միավորումները նախընտրելի են, ապա չի բացառվում, որ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կոալիցիային ևս 1-2 կուսակցություններ միանան»,- նշեց Ա. Ադիբեկյանը։ Ա. Ադիբեկյանի խոսքով՝ մնացած ուժերն ինքնավստահ են. «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը մի խորշ է գտել, որը փորձում է օգտագործել, բայց հայտնի չէ՝ դա նրան հինգ տոկոս կբերի՞, թե ոչ: ««Ժառանգության» հիմնական ձայները Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշն է եղել, 7-8 տոկոսից չի իջել Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, այն, թե նրա դուրս գալը «Ժառանգությունից» ի՞նչ ծավալի ձայն կտանի կուսակցությունից՝  չեմ կարող ասել, հարցումը դա ցույց կտա։ Կան կուսակցություններ, որ, եթե մարդը չկա, կուսակցությունն էլ չկա, դա ԲՀԿ-ն է՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, «Ժառանգությունն» է՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ՀԱԿ-ը՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի։ Սերժ Սարգսյանի դուրս գալը, օրինակ, չի բերի ՀՀԿ-ի լուծարմանը, բայց եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Արթուր Բաղդասարյանը դուրս գան, ապա դա բավականին մեծ հարված կլինի այդ քաղաքական ուժի ձևավորման գործընթացների համար»։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am