«Ափսոսում եմ, երբ իմ կուսակիցներից որևէ մեկը որոշում է լքել».Արտակ Դավթյան
«ՀՀԿ-ն կենդանի մարմին է և բնական է, որ կարող են լինել մարդիկ, ովքեր ինչ-որ պահի ցանկություն կհայտնեն լքել կուսակցությունը: Սակայն սա չի նշանակում, որ կուսակցությունից արտահոսք կա: Մեր կուսակցության խորհրդի նիստի ընթացքում ներկայացվեցին թվային տվյալներ, որ վերջին ամիսների ընթացքում կուսակցությանն անդամակցել է 11 հազար մարդ: Բնական է, որ կարող են լինել կուսակցությունը լքողներ, ինչպես նաև համալրողներ»,- այս մասին լրագրողներին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: «Ափսոսանք եմ ապրում, երբ ցանկացած ՀՀԿ-ական որոշում է դուրս գալ կուսակցությունից:Անկախ ամեն ինչից նրանք մեր գործընկերներն են, կուսակցական ընկերներն են, և ես ափսոսանք եմ ապրում, երբ իմ կուսակիցներից որևէ մեկը կուսակցությունը լքելու որոշում է կայացնում»,- անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ՀՀԿ-ն լքելու որոշմանը ասաց Դավթյանը:
