Իշխողները մի բան են ուզում՝ վերարտադրվել ցանկացած գնով
Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այսօ նշեց, որ մեր երկիրը գտնվում է սարսափելի վատ դրսևորման ներքո, որը վերջին 5-6 տարիների միտումն է՝ ծավալուն արտագաղթ:Միաժամանակ տնտեսագետը նշեց, որ 2017-ը տնտեսական առումով ավելի թեթև է լինելու` համեմատած նախորդ տարիների հետ: Խոսելով Հայաստանի արտաքին պարտքի ծավալների աճի մասին՝ ասաց, որ մինչև տարվա վերջ արտաքին պարտքի ծավալը կհասնի մինչև $6 մլրդի։ Այնուհետև շեշտեց, որ փոխվեց կառավարության կազմը, նշանակվեց նոր վարչապետ, սակայն ինքը մինչև հիմա չի լսել մի լուրջ հարցադրում, որը պետք է ուղղված լինի այդ սարսափելի երևույթի կանխմանը։ «Կարող եմ ավելին ասել՝ այս տարվա բյուջեն, որը նախորդ տարվա վերջին արդեն նոր կառավարությունն ընդունեց, իր էությամբ, տրամաբանությամբ՝ ոչ մի շտկում չմտցրեց ասվածի մեջ»,- ասաց նա: Ըստ նրա՝ իշխողները մի բան են ուզում՝ վերարտադրվել, վերարտադրվել ցանկացած գնով՝ անգամ մոռացության մատնելով այն տնտեսական վիճակը, որի հեղինակներն իրենք են։
