Գոլս էլ գեղեցիկ հակագրոհի արդյունք էր. Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Անգլիայի գավաթի խաղարկության «Ուիգան»-ի մասին: «Արդյունքը լավ էր: Առաջին խաղակեսն այդքան էլ լավ չանցկացրինք, իսկ երկրորդում այլ խաղ ցուցադրեցինք: Կարևորն այն է, որ կարողացանք հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ: Ես խաղադաշտում փորձում եմ ցույց տալ իմ բոլոր կարողություններն ու անում եմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին: Գոլս էլ գեղեցիկ հակագրոհի արդյունք էր»,- նշեց Մխիթարյանը:
