Երկրում ռուբլու ազդեցության ուժեղացմանը կխթանի Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողնորի հետ զրույցում ասաց, թե ՀՀ-ի տնտեսությունում մեծ է Ռուսաստան ի դերը, որի տնտեսական ակտիվությունը 2017-ին կանխատեսվել է 1.5 տոկոս:Տնտեսական աճն ամբողջ աշխարհում փոքր տեմպերով է առաջ ընթանում: «Հաշվարկել եմ ԱՄՆ-ի, Եվրամիության, նոր զարգացող տարածաշրջանների, ՌԴ-ի, Չինաստանի և Հայաստանի տարածքները: Այդ տարածքների ցուցանիշը 2017 թվականին երկու անգամ կգերազանցեն 2015-ինը»,- ասաց նա: Նրա կանխատեսմամբ` տրանսֆերտների ավելացում տեղի կունենա թե դոլարով, թե ռուբլով: Այն, ըստ տնտեսագետի, կհանգեցնի երկրում ռուբլու ազդեցության ուժեղացմանը կխթանի Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը: «Ռուբլու կուտակումը կբերի մտայնության, թե ինչպես այն ծախսել, և որոշ առևտրային կազմակերպություններ կփորձեն այդ ռուբլին ծախսել հենց Ռուսաստանում գնումներ կատարելով»,- նշեց Գագիկ Մակարյանը:
