Ընտրություններին ընդառաջ՝ ներքին շուկայում հնարավոր են հաքերային հարձակումներ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ընտրություններին ընդառաջ՝ ներքին շուկայում հնարավոր են հաքերային հարձակումներ. «Հաքերային մեծ շուկա կա, որտեղ կարելի է պատվիրել հաքերային հարձակումը: Դա ամբողջ աշխարհում է կիրառվում: Բայց հիմնականում քարոզչական պայքարի հետևանքներն են լինելու, այսինքն՝ տեղեկատվական դաշտ են ներխուժելու տարբեր ապատեղեկատվություններ, արդեն իսկ ինչ-որ անհայտ կայքեր են հայտնվում, որոնք օգտագործվելու են՝ որպես այդ ապատեղակտվությունները տարածելու հարթակներ»: Ինչպես ասաց՝ 2013-14թթ. ֆեյսբուքյան օգտատերերի ակտիվության հետաճ նկատվեց հենց նախընտրական և հետընտրական փուլում: Այսինքն՝ օգտատերերի բավականին մեծ զանգված կա, որը դուրս է գալիս սոցցանցերից՝ խուսափելով քաղաքականացումից: Սակայն, միաժամանակ հայտնեց նաև, որ կիբերանվտանգության տեսանկյունից հայ օգտատերերի մոտ դրական տեղաշարժ է նկատվում. «Եթե նայենք տարբեր հակավիրուսային լաբորատորիաների զեկույցներին, ապա Հայաստանը կարծես թե դուրս է եկել ամենավատ երկրների թոփ 10-ից»:
