Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը» գրում է,որ Թուրքիայի հայ համայնքը հոգևորականների խիստ պակաս ունի, խնդիրը վերջին տարիներին օրակարգային է ու մտահոգիչ:Պոլսո Հայոց պատրիարքարանը Թուրքիայի տարածքում չունի առանձին հոգևոր դպրոց, որտեղ կկարողանար կրթել երիտասարդ հոգևորականների՝ եկեղեցուն և համայնքին ծառայելու համար,հիշեցնում է պարբերականը:
Հոգևորական դառնալու պատրաստակամություն հայտնած երիտասարդները հոգևոր խորհրդի համաձայնությունը ստանալուց հետո մեկնում են Էջմիածին, Բեյրութ կամ Երուսաղեմ, որտեղի ճեմարաններում էլ ստանում են համապատասխան կրթություն:
«Սեփական հոգևոր դպրոց չունենալը մեծ բացթողումներ և խնդիրներ է առաջացնում: Ճեմարանականներին արտասահման ուղարկելն էլ համապատասխան խնդիրների առաջ է կանգնեցնում համայնքին: Ընկերներից, ընտանիքից, շրջապատից տարիներով կտրվելը հեշտ բան չէ, և ամեն մեկը դրան չի գնա: Իհարկե, հարցի նյութական կողմն էլ կա: Այդ իսկ պատճառով հոգևորական դառնալու պատրաստակամություն հայտնողների թիվը բավարար չէ», - «Ակօսի» հետ զրույցում հայտնել է վանահայր Զաքեոս Օհանյանը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից