Երկրում ընդդիմություն կա, սակայն բանտերում
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սուրեն Զոլյանը խոսեց ներքաղաքական իրավիճակի, զարգացումների, խմորումների, քաղաքական դաշտում դասավորումների և հայտերի մասին: Ըստ նրա՝ երկրում ընդդիմություն կա, սակայն բանտերում է. «Պետք է հիշել «Սասնա ծռեր» խմբի անդամների պահանաջները, այս պահանջներին պետք է գումարել Սահմանադրության փոփոխության չեղարկումը, քանի որ Գլխավոր շտաբի պետ եղած Հովիկ Աբրահամյանը և բանակի «Այո»-ն ապահոված Սեյրան Օհանյանը շատ բան ունեն պատմելու»,-նշեց նա: Ինչպես ասաց՝ Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին էլ պիտի տեղ տրվի որևէ դաշինքում և կառչել «Սասնա ծռերի» առաջ քաշած երկու կարգախոսներից` Սերժ Սարգսյանի հրաժարական եւ ազատություն քաղբանտարկյալներին: Նրա համոզմաբ՝ Սերգեյ Դանիելյանը պետք է շարունակեր իր գործունեությունը. դա ավելի լավ կուսակցություն էր, քան գործողները եւ հաջողությունների կհասներ:
