Ստամբուլում տարեց հայ է սպանվել
Թուրքական Hurriyet-ը հայտնում ,էոր Ստամբուլում հանցագործները ներխուժել են տարեց հայ զույգի տուն, թալանել են տունը եւ ամուսիններին կապելով մահացու «խոզի կապանքով»՝ հեռացել են: Տան աշխատողը ,տեսնելով, որ դուռը բացող չկա, զանգահարել է ոստիկանություն։ Փրկարարները պատուհանից ներս են մտել եւ տեսել «խոզի կապանքով» կապված ամուսիններին։ Պարզվել է, որ կապված 85-ամյա ամուսինը խեղդվել է, իսկ 79-ամյա կինը ծանր վիճակում է գտնվում,ով պատմել է, որ տունը թալանել ու իրենց կապել են 3 տղամարդ։
