ԼՂՀ-ն այլ ելք չունի

Հայաստանում սահմանադրական փոփոխությունները դեռ չէին հասել վերջնագծին, երբ սկսեցին խոսել Արցախում սպասվող փոփոխությունների մասին: Արդեն առարկայական են դառնում այդ խոսակցությունները.  երեկ ԼՂ-ից տարածված հաղորդագրությամբ հայտնում են, որ «Փետրվարի 4-ին ԼՂՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների ղեկավար կազմերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների թեմայով քաղաքական խորհրդատվություններ սկսելու հարցը»: Ասել է թե՝ գործընթացի մեկնարկը տրվել է եւ Արցախի կառավարման մոդելը, ինչպես նաեւ մայր օրենքը,  կարելի է ասել,  համապատասխանեցվելու է Հայաստանին: Այս փոփոխությունն անխուսափելի է, թերեւս, այն պատճառով, որ հայկական երկու պետություններում երկարաժամկետ առումով հնարավոր չէ ունենալ կառավարման համակարգեր, կամ օրենսդրության անհամապատասխանություն՝ մի շարք հայտնի պատճառներով: Հաջորդ շարժառիթը, թերեւս, եվրոպական կառույցների առջեւ ստանձնած Արցախի պարտավորություններն են կամ էլ ժողովրդավարական, ինքնուրույն պետության, սուբյեկտի կարգավիճակի, այդ իմիջի պահպանումը՝ ի տես աշխարհի: Գաղտնիք չէ, որ Սահմանադրության փոփոխություններն ու նոր փաստաթուղթը եվրոպական արժեհամակարգին մոտեցնելը նախեւառաջ Եվրոպայի առաջ քաշած պահանջն էր, ծրագիրը, որ ՀՀ իշխանությունների հետ քննարկման սեղանին էր բարձրացել դեռեւս Մաքսային միության անդամակցությունից տարիներ առաջ, երբ Հայաստանը, կարծես, անշեղորեն բռնել էր եվրոինտեգրման ուղին: Գործընթացը դանդաղեց արտաքին վեկտորի կողմնորոշման մեր իշխանության անակնկալ շրջադարձից հետո, բայց, ի վերջո, փոփոխություններն իրականություն դարձան: Հիմա հերթը Արցախի Սահմանադրությանն է, որտեղ, սակայն, խնդրին պետք է վերաբերել ոսկերչական ճշգրտությամբ, թեկուզ միայն այն պատճառով, որ ԼՂ տարածքի 40 տոկոսի կորուստն արձանագրվել է հենց խորհրդարանական կառավարման ժամանակահատվածում՝ 1992-ին, եւ միայն Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումից հետո հնարավոր եղավ շրջադարձ կատարել ու հաղթանակ տանել պատերազմում: Հասկանալի է նաեւ, որ Ղարաբաղի ներկայիս իշխանությունները, անշուշտ,մայր օրենքում բացի եվրոպական կառույցների ուղենշած փոփոխություններն իրականացնելուց, այն նաեւ քաղաքական կոնյուկտուրային ու առաջիկա զարգացումներին են համապատասխանեցնելու: Արցախի խնդիրը որոշակիորեն տարբերվում է եւ կարելի է հուսալ, որ այստեղ զերծ կմնան կացնային լուծումներից, օրինակ Սահմանադրության փոփոխությամբ գործող նախագահ Բակո Սահակյանը չի փորձի վերարտադրել իր իշխանությունը եւ շարունակել մնալ Ղարաբաղի քաղաքական անցուդարձի առանցքային դերակատարը՝ աշխարհի համակ ուշադրության կենտրոնում գտնվող Արցախում հաստատելով միապետական կարգեր: Այստեղ, թերեւս, այլ խնդիր է շոշափվելու, այն հնարավոր ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հնարավոր վերադարձի կանխումն է, որի մասին վերջին տարիներին ակտիվ քննարկումներ կան, Ղուկասյանը համարվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորը, իսկ Հայաստանի եւ Արցախի իշխանափոխությունները որպես կանոն ածանցվել են իրար: Անի Սահակյան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am