Արտակարգ իրավիճակ Երևանի կենտրոնում
Արդեն մի քանի օր է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես շատ ու շատ բարձրահարկ շենքերի տանիքներից, այնպես էլ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 25 շենքի տանիքից կախված սառցալեզվակները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար, ինչպես նաև իրական վտանգ՝ այն անցորդների նկատմամբ, ովքեր կհամարձակվեն շենքի տակով անցնել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 36 մետր բարձրությամբ 12 հարկանի շենքի տանիքի եզրից կախված սառցալեզվալները վերացնելու համար անհրաժեշտ են այնպիսի մեքենա-մեխանիզմներ, ինչպիսիք են վերամբարձ կռունկները: Շենքի բնակիչներն ասում էին. «Եթե պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները, խմդրին լուծում չտան, ապա մնում է մենք մեր ուժերով սառցալեզվակները հեռացնենք, սակայն չկա երաշխիք, որ կարող է վտանգվի մեր կայնքը, այդ դեպքում՝ փողկապավոր չինովնիկները կգան բակ, կմեղադրեն մեզ ու իրենց գործն առանց ավարտելու կհեռանան»:
