Նոր մանրամասներ՝ խոշոր ավտովթար-վրաերթից. տեսանյութ

Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի կողմից նյութերի նապապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ՝ հունվարի 28-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի վերջնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վրաերթի ենթարկվածի և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Hyundai մակնիշի 15 ՏՕ 730 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 65-ամյա Սերյոժա Բաբայանը, ով աշխատում է «Հայսեր Սաստեր» ՍՊԸ-ի տնօրեն, Daewoo մակնիշի 34 FR 551 համարանիշի ավտոմեքենան վարել է Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի բնակիչ, 62-ամյա Սարգիս Բալյանը, ով աշխատում է «Կարո Թասլաքյան» ԱՁ-ում: Պարզվել է նաև, որ Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցքի բնակիչ, 23-ամյա Աշոտ Հարությունյանը իր վարած BMW մակնիշի 77 TՍ 771 համարանիշի ավտոմեքենայով բախվել է վթարված Daewoo-ին, վերջինս էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել Ս. Բալյանին: Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ս. Բալյանը և Daewoo-ի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 45-ամյա Նաիրա Աղոյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Ա. Հարությունյանը աշխատում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 28-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել էին Daewoo մակնիշի 34 FR 551 համարանիշի, BMW մակնիշի 77 TՍ 771 համարանիշի և Hyundai մակնիշի 15 ՏՕ 730 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել էր ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացնում ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Բելգիան միաձայն աջակցում է Հայաստանին և Արցախին․ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Հորմուզի նեղուցով 12 ժամում երեք լցանավ է անցել. Reuters Քաղաքացիների կոշտ արձագանքը՝ Փաշինյանի սրտիկներին (video) Աննա-Նիկոլ ընտանեկան դրամայով ժողվրդին մի նոր սարսափելի բան են հուշում. Նաիրա Զոհրաբյան (video) «Նիկոլի ձեռքից լափող շներն ամեն քայլափոխի խախտում են օրենքները»․ Արմինե Ադիբեկյան (video) Արթուր Աբրահամ, քեզ նմաններին տեսել եմ՝ ինչպես էին «սողում Ռիտա Սարգսյանի ոտքերի տակ»․ Զոհրաբյան (video) Մենք ընկել ենք գելի ձեռը․ էս հարցը պետք է լուծվի․ քաղաքացի (video) «Շունն էլ ես, շանգյալն էլ․․․ տեսա՞ր՝ քեզ ու Աննային ոնց խայտառակեցին Գյումրիում»․ քաղաքացի (video) Կոկորդիլոսագետը ինչո՞ւ է քոլեջը քանդում․ կոկորդիլոսներ է բուծելո՞ւ․ ահազանգ (video) Այսօր ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլն ինչ է անելու իրենց համար․ Քաջարանի բնակիչ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ Փաշինյանի՝ «շունուշանգյալ» և ՔՊ-ականների հայհոյանքներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am