Ալեկոծության սպասելիս. «Իսկանդերի» և «Երկաթե գմբեթի» ծանր լռությունը

«Պատերազմ կլինի՞» Ամեն տարի Հայաստանի և Ադրբեջանի լեռներում գարնան ձնհալից առաջ փորձագետների և վերլուծաբանների մի փոքրիկ խումբ ուշադրությամբ նայում է Լեռնային Ղարաբաղին և հարց տալիս՝ «Պատերազմ կլինի՞»: Այսպես է սկսում Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի կայքում հրապարակած վերլուծությունը քաղաքագետ Թոմաս Դե Վաալը, որը ԼՂ կարգավորման գործընթացին ուշադրությամբ հետևող օտարերկրացի ամենահայտնի մասնագետն է: Ղարաբաղյան զարգացումներին հետևողներն այս տարի առավելապես մտահոգված են. 2016-ը շատ վատ տարի էր, իսկ 17-ը կարող է էլ ավելի վատ լինել, փոխանցում «Ազատությունը»: Անցյալ տարվա ապրիլյան չորս օրում երկու կողմերից մոտ 200 զոհ արձանագրվեց, դա շփման գծում ամենածանր բախումն էր 1994-ից հետո: 2016-ի ապրիլյան բախումներին ամռանը հաջորդել են դիվանագիտական ակտիվ գործողություններ: Ադրբեջանցիները ժամանակավորապես համաձայնել են ամրացնել 94-ի հրադադարի ռեժիմը, մինչդեռ, հայերը պահանջել են ավելի համապարփակ բանակցային գործընթաց: Սակայն այդ ժամանակավոր հաստատված համաձայնություններն անցած կես տարվա ընթացքում շատ դանդաղ են կյանքի կոչվել: Ղարաբաղյան խնդիրը վերադարձել է փոխադարձ մեղադրանքների, ադրբեջանցիների հիասթափության, հայերի անգործունեության և մանրուքների շուրջ դիվանագիտական ըմբշամարտի մտահոգիչ փուլ: Հրադադարը հետզհետե ավելի երերուն է դառնում Իհարկե, նշում է Դե Վաալը, իրավացի էր Միացյալ Նահանգների հայր-հիմնադիրներից Բենջամեն Ֆրանքլինը, ասելով, թե «վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է»: Նոր բախումը Կովկասում կբերի հազարավոր մահեր և տնտեսական աղետ, իսկ բուն հարցը չի լուծվի: Բայց կա վտանգ, որ կողմերը սխալ հաշվարկի հետևանքով կներքաշվեն այդ նոր բախման մեջ: 1994-95 թվականներին հաստատված հրադադարի պայմանավորվածությունը հետզհետե ավելի երերուն է դառնում, չկան խաղաղապահներ, դիտարկում անցկացնող ԵԱՀԿ-ի փոքրիկ թիմը սահմանափակ մանդատ ունի, իսկ իրականացվող գործընթացը սոսկ թույլ է տալիս կառավարել, բայց ոչ լուծել հակամարտությունը: Շեղում են բնակիչների ուշադրությունը ազգային տարադրամի թուլաց 1994-ին շփման 250-կիլոմետրանոց գծի երկու կողմում խրամատներ էին, հրադադարը երբեմն խախտվել է, մերթ ընդ մերթ էլ հակառակորդ զինվորներն են հանդիպել, զրուցել ու մեկ-մեկու սիգարետ հյուրասիրել: Բայց հիմա դա Եվրոպայի ամենառազմականացված շրջանն է, որտեղ կան հրետանի, հեռահար հրթիռների արձակման համակարգներ, գրոհային ուղղաթիռներ, ռազմական անօդաչու թռչող սարքեր: Ադրբեջանը նավթի վաճառքից ստացած միլիարդավոր դոլարներ է ծախսում նոր զինատեսակների համար, հայերը ավելի քիչ են ծախսում, բայց կարողանում են բավական վստահելի պաշտպանություն ապահովել՝ շնորհիվ զեղչով ռուսներից ստացած զենքի: 2016-ի ապրիլին ադրբեջանցիները կարողացել են երկու փոքրիկ հողակտոր վերադարձնել, ադրբեջանցիների սոսկ հոգեբանական ոգևորությունը շատ ավելի մեծ էր: Ռազմական հաջող գրոհի ընկալումը թույլ է տվել ազատվել երկու տասնամյակ տևած ստորացման զգացումից, և հայրենասիրության աննախադեպ վերելքի շնորհիվ իշխանությունը կարողացել է շեղել բնակիչների ուշադրությունը ազգային տարադրամի թուլացման և տնտեսական անկման հարցերից: Բաքուն` գայթակղության առաջ Եվ հիմա՝ երբ ապրիլյան բախումներին հաջորդած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիվանագիտական նախաձեռնությունները սկսել են տեղում դոփել, կա վտանգ, որ Բաքուն կգայթակղվի ու կփորձի նոր ռազմական գործողություն անցկացնել, գրավել նոր տարածքներ ու հայերին լուծումներ պարտադրել: Կա վտանգ, որ այս անգամ փոքրիկ գրոհը կվերաճի ավելի լայնածավալ գործողության, ավելի վտանգավոր, քան 2016-ի ապրիլյան չորս օրերին: Ադրբեջանի իշխանությունը կլինի ծանր ճնշման տակ, քանի որ հանրությունն այս անգամ կպահանջի գրավել ոչ թե փոքրիկ հողակտորներ, այլ մեծ տարածքներ: Հայաստանի իշխանությունից էլ հանրությունը կպահանջի առավել վճռական կռվել և վերադարձնել ապրիլին կորցրած հողակտորները: Թոմաս Դե Վաալի կարծիքով, երկու կողմերն էլ գերագնահատում են իրենց ռազմական կարողությունը: Երկուսն էլ ունեն մահաբեր նոր զինատեսակներ: «Իսկանդերը» և «Երկաթե գմբեթը» Հայերը ռուսներից ստացել են «Իսկանդեր» տեսակի հրթիռներ, որոնք ցուցադրվել են 2016-ի Անկախության օրվա զորահանդեսին: 280 կիլոմետր հեռահարությամբ այդ հրթիռների թիրախը կարող են դառնալ բնակավայրեր և նավթի ու գազի հանքեր: Այդ տարբերակին, իհարկե, կարելի է դիմել միայն հուսահատ վիճակում, բայց դա հնարավոր կդառնա, եթե Ադրբեջանը լայնածավալ հարձակում նախաձեռնի: Այդ քայլը նաև կբխի Հայաստանի 2015-ի ռազմական վարդապետության այն դրույթից, ըստ որի հանուն պաշտպանության կարելի է դիմել կանխարգելիչ գործողության: Ադրբեջանն, իր հերթին, Իսրայելից գնել է արդիական զենքի մեծ խմբաքանակ, այդ թվում Iron Dome (Երկաթե գմբեթ) հակահրթիռային պաշտպանության համակարգ: Տկարացող տնտեսություն և ընտրությունների գամբիտ Այս ռազմական ենթատեքստը վտանգավոր է, բայց ոչ պակաս մտահոգիչ է նաև քաղաքականը: Ադրբեջանի նավթային վերելքը կանգ է առել, տնտեսությունն անցյալ տարի 4 տոկոսի անկում է գրանցել, իսկ մանաթը 2015-ից սկսած 57 տոկոսով արժեզրկվել է: Հայաստանում այս տարվա ապրիլի 2-ին նախատեսված են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց արդյունքում հանրապետությունում կհաստատվի խորհրդարանական համակարգ և գործադիր իշխանության հիմնական լծակները կփոխանցվեն վարչապետին: Այս նախաձեռնությունը շատերի կողմից ընկալվում է որպես Սերժ Սարգսյանի «գամբիտ», որի նպատակն է պահպանել իշխանությունը: Նրա նախագահությունն ավարտվում է 2018-ին: Բուն ծրագիրը բավական վիճահարույց է, և Հայաստանի ընդդիմությունն այդ ընտրությունները կօգտագործի նախագահին լուրջ մարտահրավեր նետելու համար: Միջազգային անորոշությունը՝ վտանգավոր գործոն Եվ վերջապես ապակայունացման մյուս գործոնը միջազգային ասպարեզում առաջացած ալեկոծությունն է, որն ի հայտ է եկել Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու, և Եվրամիության ներկայիս ճգնաժամի արդյունքում: Այդ ալեկոծությունը զգացվում է Հարավային Կովկասում և կարող է կողմերին դրդել ավելի անպատասխանատու քայլերի, եթե նրանք ենթադրեն, թե ի զորու են առանց հետևանքների անել ինչ ուզում են: Եթե կռիվ եղավ՝ շատ դժվար կլինի այն զսպել: 2016-ի ապրիլին Մոսկվայի միջնորդությամբ կողմերը տվեցին ռազմական գործողությունները դադարեցնելու բանավոր խոստում: Երևանում և Բաքվում անվստահություն է Մոսկվայի հանդեպ Բայց սխալ է մտածել, թե Մոսկվայի ձեռքում է հարցի կարգավորումը: Սկսած 1988-ից, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, Ռուսաստանն իրականում երբեք չի վերահսկել կարգավորումը: Մոսկվան, իհարկե, փորձել է ազդել կոնֆլիկտի վրա, պաշտպանելով մերթ մեկ, մերթ մյուս կողմին: Հիմա Մոսկվայի հանդեպ կա խորն անվստահություն թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների մոտ, և ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Երևանը Ռուսաստանին թույլ չեն տա սեփական օրակարգը պարտադրել իրենց համար թիվ մեկ ազգային խնդրում: Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմը պետք է կանխել ակտիվ դիվանագիտական քայլերով: Հարավային Կովկասում նոր կոնֆլիկտը բոլորի, առավել ևս շարքային հայերի և ադրբեջանցիների համար առավել անցանկալի հեռանկարն է, քանի որ հենց նրանք են հայտնվելու այդ կոնֆլիկտի կիզակետում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am