7 սպանություն, 12 ինքնասպանություն, 14 դժբախտ պատահար, որքան զոհ է գրանցվել բանակում
2016թ. Հայոց Բանակում 82 մահվան դեպքերից` 7-ը սպանություն է, 12-ը` ինքնասպանություն, 14-ը` դժբախտ պատահար, 2-ը մահացել են առողջական խնդիրների հետևանքով, 1 զինծառայող մահացել է էլեկտրահարման արդյունքում, 4-ը մահացել են անվտանգության կանոնների խախտման արդյունքում, 28-ը` թշնամու գնդակից, 13-ը` դեռևս անհայտ պատճառներով, և սա ապրիլյան 100-ից ավել զոհերը չհաշված: Վերջին 12 օրում Հայոց Բանակում` 6 զոհ, որից մեկը` Շավարշ Հակոբի Գալստյան` «ինքնասպանություն» և 2 ծանր վիրավոր Զոհերը՝ 15.01.2017 - Գարիկ Արտաշեսի Վարդանյան ( վիրավորվել էր դեկտեմբերի 30ին..) 21 տարեկան 16.01.2017 - Արայիկ Իգորի Սարգսյան՝ 22 տարեկան 18.01.2017 - Անդրանիկ Սմբատի Մուսիկյան՝ 20 տարեկան 22.01.2017 - Կարեն Մարատի Ուլուբաբյան՝ 22 տարեկան 25.01.2017 - Շավարշ Հակոբի Գալստյան 26.01.2017 - Սարգիս Սամվելի Ափինյան «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, 2016թ.-ին հայկական բանակում մահվան դեպքերի վիճակագրություն
