Արոնյանը հաղթեց
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Տատա Սթիլ մրցաշարի 12-րդ տուրում: Արոնյանը 12-րդ տուրում մրցում էր Լյուկ վան Վելիկի հետ: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 34-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Դմիտրի Անդրեյկինը:
